Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 19


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ափամերձ գոտիների մաքրման միջազգային օրը (International Coastal Cleanup day) *
  • Կարմի պանդայի միջազգային օրը (International Red Panda Day) *
  • Ծովահենների պես խոսելու միջազգային օրը (International Talk Like A Pirate Day) *
  • Խնձոր ուտելու միջազգային օրը (International Eat An Apple Day) *
  • Ոսկրուղեղի դոնորների համաշխարհային օրը (World Marrow Donor Day) *
  • Ծրագրային ապահովման ազատության օրը (Software Freedom Day) *
  • Ժպտիկի ծննդյան օրը *
  • {ալովի անձրևանոցի ծննդյան օրը  *

Ազգային

  • ԱՄՆ - Ծովահենների պես մլավելու ազգային օրը (National Meow Like a Pirate Day) *
  • ԱՄՆ - Մարմնամարզության ազգային օրը (National Gymnastics Day) *
  • ԱՄՆ - Ֆոն Շտոյբենի օրը (Von Steuben Day) *
  • ԱՄՆ - Շտոյբենի գերմանաամերիկյան շքերթը (German-American Steuben Parade) 
  • ԱՄՆ - Պանրի օրեր (Cheese Days) *
  • ԱՄՆ - Տղաների և աղջիկների ակումբների օրը (Boys and Girls Club Day) *
  • ԱՄՆ - Շան ձագուկների ֆերմաների մասին իրազեկման ազգային օրը (National Puppy Mill Awareness Day) *
  • ԱՄՆ - :արելու ազգային օրը (National Dance Day) *
  • ԱՄՆ - Շան հանդեպ պատասխանատվության օրը (Responsible Dog Ownership Day) *
  • ԱՄՆ - Հիրիկով պուդինգի ազգային օրը (National Butterscotch Pudding Day) *
  • ԱՄՆ - Lավաքել-մաքրելու ազգային օրը (National CleanUp Day) *
  • ԱՄՆ - Հանքափորի օրը (Miners Day) 
  • Գերմանիա - «Օկտոբերֆեսթ» (Oktoberfest) *
  • Դոմինիկա - Մարիա փոթորիկի տարելիցը (Anniversary of Passing of Hurricane Maria) *
  • Իսրայել - Ռոշ Հաշինահ (Rosh Hashanah) *
  • Իտալիա - Սուրբ Ջենարոյի փառատոնը (Festival of Saint Jenner) *
  • Իռլանդիա - Սուրճի օրը (National Coffee Day) 
  • Կոլումբիա - Սիրո և բարեկամության օրը *
  • Մոլդովա - Քաղաքացիական ավիացիայի աշխատողների օրը
  • Նեպալ - Lայրերի օրը (Kushe Aunsi) *
  • Շոտլանդիա - Բաց դռների օրը (Doors Open Days) *
  • Չիլի - Բանակի օրը
  • Ռուսաստան - Զինակրի օրը
  • Ռուսաստան - «Ազգային կրոսս» վազքի համառուսաստանյան օրը  *
  • Ռուսաստան - Lյութի համառուսաստանյան օրը *
  • Ռուսաստան - .SU դոմենի ծննդյան օրը*
  • Ռուսաստան - Լավ տրամադրության օրը *
  • Սենթ Քիթս և Նևիս - Անկախության օրը 
  • Սլովակիա - Սլովակիայի ազգային խորհրդի առաջին հրապարակային ցուցադրման օրը
  • Ուկրաինա - Դեղագործների օրը
  • Ֆրանսիա - Հանրային տրանսպորտի օրը (Public Transport Day) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1982 - Սքոթ Ֆալմանն առաջին անգամ Քարնեգի-Մելոն համալսարանում ցուցադրում է և ժպիտիկները։
2000 - Լոնդոնում ցուցադրվեցին անգլիացի գիտնականների կողմից նկարահանված եզակի կադրեր:

  • Դրանցում աստերոիդ է, որը մտել է Երկրի մթնոլորտ, անցել է շոշափողով և կրկին դուրս եկել տիեզերք։
  • Աստղագետների խոսքով եթե այն 20 կմ-ով ավելի ցածր գնար, ապա կիջներ երկրին, ինչը խոշոր միջուկային ռումբից հզոր պայթյուն կառաջացներ, ինչպես ։

2000 - Բեռլինում փորձ արվեց հրկիզել Ռեյխստագին։

  • 22-ամյա գերմանացին իր "Volkswagen Golf" ավտոմեքենայով փորձեց ապակե ցուցափեղկերի միջով ներխուժել շենք, բայց մեքենան լռվեց։
  • Ավելի ուշ պարզվեց, որ այն բոլոր կողմերից բենզինապատված էր։

1990- Օգտատերերի UNIX ընկերակցությունը գրանցեց SU վերին մակարդակի դոմենը՝ ԽՍՀՄ տարածքում կիրառելու համար:
1958- Էլվիս Փրեսլին զինվորական ծառայության մեկնեց Գերմանիա:
1952 - ԱՄՆ-ում դերասան Չարլի Չապլինին մեղադրանք է ներկայացվել կոմունիստական համակրանքի համար:
1928 - Նյու Յորքում տեղի ունեցավ Միկի Մաուսի առաջին մուլտֆիլմի պրեմիերան:

  • Մկնիկն այն ժամանակ դեռևս ձայն չուներ և շատ նման չէ մեր իմացած կերպարին ։

1893 - Նոր Զելանդիան դարձավ առաջին երկիրը, որը ընտրություններում կանանց ձայնի իրավունք տվեց:
1888 - Բելգիայում Սպա հանգստավայրում անցկացվեց պատմության մեջ առաջին գեղեցկության մրցույթը:

  • Եզրափակչին մասնակցել է «գեղեցկության թագուհի» տիտղոսի 21 հավակնորդ, իսկ աղջիկներն ընտրվել էին ժյուրիին հասցեագրված լուսանկարներով:
  • Սկանդինավյան թերթերից մեկի թղթակցի հաղորդմամբ, որը լուսաբանում էր այդ անսովոր մրցումները, միջոցառումը չափազանց համեստ էր ընթանում: «Մրցույթի մասնակիցները պետք է անհայտ մնային լայն հանրությանը, ապրեին մեկուսացված, , իսկ մրցումներին նրանք տեղափոխվում էին փակ անձնակազմով": Ընդ որում, մրցույթին ներկա բոլոր տղամարդիկ ֆրակով էին, իսկ կանայք՝ երկարափեշ զգեստներով։
  • Հաղթող ճանաչվեց Գվադելուպայից 18-ամյա Բերտա Սուկարեն, որն էլ ստացավ հինգ հազար ֆրանկ պարգևը:

1864 - ԱՄՆ-ում արտոնագրվում են ավտոմեքենաների ծալովի նստատեղերը:
1841-
Կառուցվել է առաջին միջազգային երկաթգիծը՝ Ստրասբուրգ-Բազել։
1783 - Մոնգոլֆիերի (ջերմային աերոստատ) թռիչքը Լյուդովիկոս 16-րդ թագավորի ներկայությամբ, որը Վերսալից ոչխար, աքաղաղ և բադ տեղափոխեց 4 կիլոմետր հեռավորության վրա:
1654 - Քվեբեկում գրանցվել է Կանադայում առաջին ամուսնությունը:

  • 11-ամյա Մարգարիտա Սեդիյոն ամուսնացել է Ժան Օբյուշոնի հետ։

1648 - Ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալն ապացուցեց մթնոլորտային ճնշման գոյությունը:
1997 - Մինսկի խումբը շրջանառության մեջ է դնում կարգավորման նոր` «փուլային» տարբերակը, որը խոստանում էր խաղաղություն ու անվտանգության երաշխիքներ` կարգավիճակի հարցը թողնելով հետագա բանակցությունների։

  • Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վ.Կազիմիրովն իր գրքում ներկայացրել է այդ փաստաթուղթը, ըստ որի նախ պետք է Ղարաբաղի ուժերը վերադարձվեին ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի, հետո` ստեղծվեր բուֆերային գոտի, տարածքում տեղակայվեին միջազգային խաղաղապահ ուժեր, ապա` կողմերը բանակցություններ վարեին խնդրի համապարփակ կարգավորման, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:
  • Փորձագետները փաստում էին, որ այս մոտեցումը «կաղում էր», որովհետեւ ամենադժվար հարցը` Ղարաբաղի կարգավիճակը, թողնում էր ապագային:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1992 - ՌԴ ՊՆ Պավել Գրաչովը կովկասյան պետությունների պաշտպանության նախարարներին Սոչիում հրավիրում է հանդիպման։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Սոչիում երկամսյա հրադադարի համաձայնագիր են ստորագրում։
1991 - Անկախության Հանրաքվեից առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բա­լետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ուղիղ հեռարձակու­մով հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը:


  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ
  • ԲՈԼՈՐ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐԸ
  • ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Սամվել Տեր-Սահակյան, հայ շախմատիստ
1974 - Կարինա Ազնավուրյան, ռուսահայ սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն
1972 - Աշոտ Նադանյան, շախմատի միջազգային վարպետ
1948 - Ջերեմի Այրոնս, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր
1934 - Բրայան Էփսթեյն, անգլիացի մենեջեր (մ. 1967)
1920 - Կարեն Խաչատրյան, հայազգի կոմպոզիտոր (մ. 2011)
1911 - Վիլյամ Գոլդինգ, անգլիացի գրող, Նոբելյան մրցանակակիր (մ. 1993)
1886 - Ահարոն Տատուրյան, բանաստեղծ (մ. 1965)
1883 - Ռոմանոս Մելիքյան, հայ կոմպոզիտոր (մ. 1935)
1869 - Երվանդ Օտյան, արևմտահայ գրող-երգիծաբան (մ. 1926)
1802 - Լայոշ Կոշութ, հունգարացի իրավաբան և քաղաքական գործիչ
 866 - Լևոն VI Իմաստասեր, Բյուզանդիայի կայսր (մ. 912)
   86 - Անտոնինոս Պիոս, Հռոմի կայսր (մ. 161)





ԳՈՎԱԶԴ