Հետպատերազմյան դեպրեսիա


Հետպատերազմյան դեպրեսիան կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) հանդիսանում է հոգեկան գործունեության խանգարման ախտանիշների ամբողջական համալիր, որն առաջացել է մարդու հոգեկան ներաշխարի վրա մեկ կամ բազմակի արտաքին ծայրահեղ ծանր տրավմատիկ ազդեցության արդյունքում:

Հետպատերազմյան դեպրեսիան բնորոշվում է բարձր տագնապայնության վիճակով, որի ֆոնին ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում տրավմատիկ իրադարձության հետ կապվող անսովոր վառ հիշողությունների նոպաներ: Նման բռնկումները հաճախ ուժեղանում են տրիգերների (արտաքին գրգռիչների) պարագայում, որոնք տրավմատիկ իրադարձությանը վերաբերող հիշողությունների մի դրվագն են (երեխայի լաց, արգելակների ձայն, բենզինի հոտ, թռչող ինքնաթիռ և այլն):

Մյուս կողմից, հետտրավմատիկ խանգարմանը բնորոշ է հիշողության մասնակի կորուստ, այնպես, որ պացիենտը տրավմատիկ իրավիճակում չի կարող հիշել իրադարձությունների բոլոր մանրամասները։

 ՀՏՍԽ-ն հաճախ անվանում են «վախի հիվանդություն», քանի որ այն զարգանում է կյանքին ու առողջությանը սպառնացող, սուր վախ ու սարսափ առաջացնող տրավմատիկ արտակարգ իրավիճակներում հայտնված անձանց մոտ։

Վերը նշված ախտանիշների համագումարը անխուսափելիորեն հանգեցնում է հասարակության մեջ հետտրավմատիկ սինդրոմով անձի ադապտացիայի խանգարմանը: 

Հետպատերազմյան ընկճախտով տառապող մարդիկ դժվարությամբ են հաղորդակցվում, հաճախակի փոխում են աշխատանքի վայրը: Իրականությունից կտրված լինելն ու բնավորության պաթոլոգիկ փոփոխությունները հանգեցնում են նրան, որ հետտրավմատիկ ախտանիշով պացիենտը հաճախ կորցնում է սոցիալական կապերը (չի շփվում հարազատների, ընկերների, գործընկերների հետ)՝ ընկղմվելով միայնության մեջ։ Մարդը կորցնում է նախկինում սիրված գործունեությունից հաճույք ստանալու ունակությունը:

Արդյունքում, հետպատերազմյան դեպրեսիայով տառապող պացիենտները որպես կանոն ամբողջությամբ փակվում են սեփական աշխարհում՝ կորցնելով հետաքրքրությունը ընտանիքի անդամների, աշխատանքի, հոբբիի նկատմամբ: Նրանք դուրս են մնում հասարակությունից, սովորաբար դառնում են անօգնական, անաշխատունակ, հոգեպես անկայուն, թմրամոլ, ալկոհոլամոլ, հաճախ կյանքն ավարտում են ինքնասպանությամբ։

Բուժում

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման բուժման մեթոդները սահմանվում են անհատական կարգով՝ կախված ախտանիշներից, խանգարման տեսակից և ձևից: ՀՏՍԽ-ից ազատվելու հիմնական մեթոդը հոգեթերապիան է: Այս մեթոդը ներառում ճանաչողական վարքային թերապիա, որի ընթացքում մասնագետը օգնում է պացիենտին ազատվել կպչուն մտքերից և ճիշտ գնահատել սեփական զգացմունքներն ու վարքագիծը:

Հաճախ խանգարման սուր դեպքերի պարագայում նշանակվում է բուժում հիպնոսի կիրառմամբ։





ԳՈՎԱԶԴ