Հինգ տոկոսի օրենքը


Եթե ինչ-որ համայնքում 5% տոկոսը միաժամանակ կատարում է որոշակի գործողություն, ապա մեծամասնությունը սկսում է կրկնել նույնը:

Որն է էությունը:

Կա այնպիսի բան, ինչպիսին է ավտոմատ սինխրոնիզացիա: Էությունը հետևյալն է. եթե ինչ-որ համայնքում 5% տոկոսը միաժամանակ կատարում է որոշակի գործողություն, ապա մեծամասնությունը սկսում է այն կրկնել:

Եթե ձիերի երամակի 5%-ին վախեցնենք և խրտնացնենք, ապա հանգիստ արածող ձիերը նույնպես կխրտնեն:

Այս հատկությունը դրսևորվում է նաև մարդկանց մոտ։ Գիտնականները փորձ են արել՝ մարդկանց հրավիրել են մեծ, ընդարձակ սրահ և նրանց հանձնարարություն տվել «շարժվել այնպես, ինչպես ցանկանում են»։ Իսկ ոմանց տրվել է հստակ սահմանված առաջադրանք, թե երբ և ինչպես շարժվել: Այս փորձնական եղանակով հաստատվել է, որ որոշակի նպատակով տեղափոխվող մարդկանց 5%-ը կարող է ստիպել բազմությանը շարժվել նույն ուղղությամբ։

Ավտոմատ սինխրոնիզացիայի համար անհրաժեշտ է, որ շատ օբյեկտներ ունենան գոնե մասամբ նույնական տեղեկատվական և ալգորիթմական վիճակ և գտնվեն այնպիսի պայմաններում, որոնք թույլ են տալիս տեղեկատվության փոխանակում նրանց միջև գոնե անհասցե, շրջանաձև: Միևնույն ժամանակ, նրանց բոլորի համար նույնական տեղեկատվությանը արձագանքելու անցման արագությունը պետք է լինի բավականին բարձր:

Սրանից բխող մի քանի գործնական եզրակացություն. պետք չէ կազմել 20 հոգուց ավելի թիմեր: 20 մարդ / 100% * 5% = 1 - այս միավորը առաջատարն է, մինչդեռ մարդկանց թվի աճը հանգեցնում է վերահսկողության կորստի: 30-40 հոգանոց դասարանում ուսուցչի համար շատ դժվար կլինի դասի ընթացքը կառավարել և անընդհատ խմբի ուշադրությունը պահել իր կողմը։ Այս օրենքը կարող է կիրառվել այլ իրավիճակներում նույնպես, բայց ամբողջությամբ մի ապավինեք այս մեթոդի վրա, քանի որ ոչինչ բացարձակ չէ։

Նման գործընթացների մեկնարկը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդիկ գտնվում են իրենց գործողությունների, նպատակների և պատճառների մասին անտեղյակ վիճակում: Երբ անձնական կարգապահության, տեղեկացվածության, վերահսկողության մակարդակը շատ ցածր է: Եվ սա արդեն կառուցվածքային կառավարում է, երբ պետք չէ բոլորին ասել, թե ինչ պետք է անի և ինչպես. բավական է 5% տոկոսը, որը կսկսի ավտոմատ սինխրոնիզացիայի գործընթացը:

Այս երևույթը շատ է օգտագործում շահադիտական նպատակներով: Օրինակ երբ լուրեր են տարածում, որ մի քանի օրից ինչ-որ ապրանքներ կանհետանան, այն 5%-ը, ովքեր վախեցել և վազել են այդ ապրանքները գնելու, բավական է, որ մյուսները խառնվեն, և որոշ ժամանակ անց դարակներն իսկապես դատարկեն: Սադրիչների 5% տոկոսը հերիք է, որ խաղաղ հանրահավաքը վերածվի զանգվածային կոտորածի։ Դուք կարող եք շարունակել ինքներդ:




avatar

ԳՈՎԱԶԴ