Ինչո՞ւ Հակոբն Աստծո հետ մենամարտելով՝ կաղ դարձավ


  • Նախ՝ ծնվելիս բռնել էր Եսավի գարշապարը, այժմ դրա փոխարեն վերադարձնում և հիշեցնում է նրան, թե ամեն բանի համար հատուցում կա:
  • Երկրորդ` որովհետև Աստծուն օգնական ունենալով` երկնչեց մարդուց:
  • Երրորդ` որպեսզի երազ և թվացյալ չհամարի տեսիլքը:
  • Չորրորդ` որովհետև Աստծո շավիղներում կաղալու էին նրա որդիները:
  • Հինգերորդ` որպեսզի գոտեմարտելով Աստծո հետ՝ չհպարտանա:
  • Վեցերորդ` որպեսզի ցույց տա, որ մարդկային միտքը կաղ է Աստծո խոսքը քննելիս:
  • Յոթերորդ` ի հանդիմանություն մեր բնության, որպեսզի չկարծենք, թե առաքինությամբ և առ Աստված սիրով կարող ենք հավասարվել Աստծո սիրուն, որ առ մեզ է, այլ կաղում ենք:
  • Ութերորդ` ցույց տալու համար, որ պիտի կաղանք աշխարհում և ապա ներկայանանք Աստծուն:

Գրիգոր Տաթևացի
«Հարցմանց գիրք»





ԳՈՎԱԶԴ