Կարպիս Փաշոյան. Իշխանական պրոպագանդայի կեղծ թեզերը


Լրագրող Կարպիս Փաշոյանն իր ֆեյբուքյան էջում առանձնացրել է «Իշխանական պրոպագանդայի կեղծ թեզերը, որոնք ամեն օր քարոզվում են ու քայքայում հանրային կառույցը․ 

ա/ Մենք բանակ չենք ունեցել։
բ/ Արցախն էն գլխից հանձնված էր։
գ/ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է։
դ/ Հայաստանն ու Արցախը չեն հաղթել 1992-94 թթ․-ի պատերազմում։
ե/ Հայերը ցեղասպանվել են, քանի որ դավաճանել են թուրքերին՝ համագործակցելով ռուսների հետ։
զ/ Ղարաբաղյան շարժումը արհեստական կեղծ գործընթաց էր՝ Մոսկվայի կամ ԿԳԲ-ի կողմից հրահրված։
է/ Ղարաբաղի հարցը մարդու իրավունքների խնդիր է։
Զ/ Հայաստանի անկախությունն ու Արցախը հակադրության մեջ դնելը։

Սրանք շատ պարզ և միևնույն ժամանակ ազդեցիկ ու հավաստի թվացող թեզեր են։ Բազմաթիվ ազնիվ մարդիկ կարող են հավատալ այս միֆերի լեգիտիմությանը, առանց գիտակցելու, որ դրանց հիմքում՝ պետության ապամոնտաժումն է ու հայ ժողովրդի որպես մշակութային ամբողջություն քայքայումը»։





ԳՈՎԱԶԴ