Կա-52․ ՌԴ Զու լավագույն ուղղաթիռը


Կա-52 «Ալիգատորը» («Аллигатор») ռուսական նոր սերնդի հետախուզական հարվածային ուղղաթիռ է։ Այն ունակ է խոցել զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկա, կենդանի ուժ և օդային թիրախներ ռազմադաշտում։ Իրենից ներկայացնում է Կա-50 «Սև շնաձուկ» մարտական ուղղաթիռի զարգացած մոդելը։

Սպառազինություն

  • 30-մմ տրամաչափի 2Ա42 մեկ հրանոթ (ռազմապաշար՝ 460 արկ, ընտրողական ռազմամթերք, գնդակոծության փոփոխական արագություն)
  • մարտական ծանրաբեռնվածություն՝ 2000 կգ (2800 կգ՝ 6 կախոցներ ունեցող ուղղաթիռների մոտ)

Կառավարվող հրթիռներ

  • «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ՝ 4 х 6 ՀՏԿՀ Շտուրմ (6 սմ) (նշանառության լազերային համակարգ, կիսաավտոմատիկ բազմաալիքային)
  • «օդ-օդ» տեսակի հրթիռներ՝ Իգլա - 2 х 2 հատ (տեղադրվում է ոչ նեցուկի վրա)։

Ոչ կառավարվող հրթիռներ

 80-մմ տրամաչափի Ս-8 հրթիռ (4 х 20 հատ) կամ 122-մմ տրամաչափի Ս-13 հրթիռ (4 х 5 հատ)։

Ներկա պահին ՌԴ ռազմաօդային ուժերը Կա-52 ուղղաթիռները կիրառում են ուկրաինական պատերազմում։
 




avatar

ԳՈՎԱԶԴ