Կարևորը Փաշինյանին հեռացնելն է


MediaHubTV-ի հետ զրույցում ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն հայտարարել է, որ կուսակցություն է բացել և այն կոչվում է «Հայոց համազգային միասնություն»։ «Օրեր առաջ դիմում եմ գրել և դուրս եկել ՀՀԿ-ից։ Մենք պատրաստ ենք համագործակցել նաև գործող իշխանության անդամների հետ, միայն թե հեռացնենք Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Պողոսյանը։

Լրատվամիջոցները Միհրան Պողոսյանի հայտարարությանը բացասաբար են անդրադառնում։ Եվ դա բնական է, քանի որ գործող գրեթե բոլոր լրատվամիջոցները դեռևս գործում են նախկին առաջին փասայի՝ Միքայել Մինասյանի ստեղծած իներցիայով։ Պարզապես, նախկինների այդ ազդեցիկ լրատվամիջոցները մեխանիկորեն փոխանցվել է փաշինյանական քարոզչամեքենայի վերահսկողությանը։

Շատերին է հայտնի, թե ինչպես էին նախկինում միշիկական այդ միջոցներով վարկաբեկում գեներալ Մանվելին, Սերյան Սարոյանին, Լֆիկին, Ծառուկյանին, Հովիկ Աբրահամյանին և այլն։

Իսկ Միհրան Պողոսյանին հանրությունն սկսել է ճանաչել հենց այդ լրատվամիջոցներից։ Չէ՞ որ հարկադիր կատարող հիմնակությունը նախկիներից շատերի «ոտքն» է տրորել, այդտեղից էլ Միքայել Մինասյան - Միհրան Պողոսյան հակասությունը։ Ի՞նչ եղավ աղմկահարույց «օֆշորի» միշիկական գործը և ինչո՞ւ այն կարճվեց Փաշինյանի օրոք։ Կամ ինչու՞ Պողոսյանը Հայաստանում չէ, հարցազրույցում Պողոսյանն անուղղակիորեն ասում է՝ Փաշինյանին «չմուծվելու» պատճառով։ Մնացածը, ինչպես ասում են՝ նիկոլական «կռուտիտներ» են։

Սակայն հարցազրույցի ուշագրավ փաստն այն է, որ ստեղծվել է նոր քաղաքական ուժ, որը Փաշինյանին հեռացնելու նպատակով պատրաստ է համագործակցել անգամ ՔՊ-ականների հետ։ Սա քաղաքական լուրջ հայտ է և պետք է կարևորել հենց այս անհրաժեշտություը։