ՆԱՏՕ-ի կողմից անկասելի որակված «Կինժալ» հրթիռը գործողության մեջ


Ռուսաստանի «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որն առաջին անգամ օգտագործվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում, գործնականում անկասելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հիպերձայնային այս հրթիռին նմանատիպ գնահատակ են տվել նաև ՆԱՏՕ-ում։

«Կինժալի» արագությունը 10 անգամ ավելին է քան ձայնի արագությունը, ուստի հրթիռը նկատելուց հետո այն չեզոքացնելու համար գրեթե ժամանակ չի մնում։

Ըստ գերմանական  Die Welt ամսագրի՝ ՆԱՏՕ-ն գիտակցում է այս հիպերձայնային զենքի արդյունավետությունը, որի դեմ Դաշինքը չունի համարժեք համակարգեր։ Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայում  «Կինժալի» կիրառումը որակել են որպես նախազգուշացում ՆԱՏՕ-ին։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում գերձայնային հրթիռը Իվանո-Ֆրանկովսկի մարզում ոչնչացրել է ուկրաինական «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռների մարտագլխիկների ստորգետնյա պահեստը։ Հրթիռի մարտագլխիկը հարվածել է լեռնային տարածքում գտնվող պաշտպանված զինանոցին։




avatar

ԳՈՎԱԶԴ