Պահպանակի oգտագործման սխալները


Պահպանակը հակաբեղմնավորման լավագույն միջոցներից է, որը, սակայն, կարող է անօգուտ դառնալ սխալ օգտագործման դեպքում:

  • Սխալ 1՝ Ժամկետն անց պահպանակի օգտագործումը. այն կարող է պատռվել ամենաանպատեհ պահի:
  • Սխալ 2՝ Կենդանիների մաշկից պատրաստված պահպանակի օգտագործումը։
  • Սխալ 3՝ Պահպանակը տաքացնելը. չարժե պահպանակը տաբատի հետևի գրպանում պահել։
  • Սխալ 4՝ Պահպանակի փաթեթն ատամներով կամ մկրատով բացելը. այսպես այն կարող է վնասվել:
  • Սխալ 5՝ Յուղ կամ ճարպ պարունակող լուբրիկանտների օգտագործումը (վազելին, մանկական նրբաքսուկ)։
  • Սխալ 6՝ Պահպանակն օգտագործելուց առաջ հետ ոլորելը։




ԳՈՎԱԶԴ