Պատմության այս օրը. դեկտեմբերի 24


1991 - Ռուսաստանը ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Ան­վ­տանգության խոր­հր­դում զբաղեցրեց ԽՍՀՄ-ի տեղը:

1991 - Աբովյան փողոցում տեղադրվեց Կարաբալայի արձանը:

Похожее изображение

1979 - Ֆրանսիական «Արիան» տանող հրթիռը բարեհաջող մեկնարկեց։

1971 - Ծնվել է պուերտո ռիկացի երգիչ Ռիկի Մարտինը:

1965 - Անգլիայում գիսաստղ է ընկնում, որի կշիռը 45.63 կգ է:

1931 - Ծնվել է գրականագետ Լևոն Ներսիսյանը։

Դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին է: Ուսումնառությունն սկսել է Երևանի թիվ 8 դպրոցում, ապա տեղափոխվել է թիվ 20 դպրոց, որն ավարտել է 1949թ.: 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1954-57թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1957-59թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում («Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա»): 1957թ-ից ԵՊՀ-ում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961թ-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965թ-ից` ավագ դասախոս, 1992-94թթ՝ դոցենտ: Նրա հետաքրքրության ոլորտները եղել են անտիկ գրականությունը (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման), 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («Աբսուրդի» թատրոնը, ֆրանսիական վեպը, սյուրեալիզմի պոեզիան), որոնք դասախոսել է բարձր ոգևորությամբ` խոր գիտելիքների հետ միասին պատվաստելով գրական բարձր ճաշակ: Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ: 1960-80թթ եղել է հայկական մշակույթի ակնառու գործիչներից մեկը, ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը, որի հավաստիացումն է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում նրա անվան լսարանը: 1998թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: 

1922 - Ծնվել է դերասանուհի Ավա Գարդները:

Картинки по запросу ава гарднер

Նա ներառվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում։

Նրան համարել են XX դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։

1920 - Էնրիկո Կարուզոն վերջին անգամ բեմ բարձրացավ:

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը:

1895 - Ծնվել է հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, հայ գրող և ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը։

Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։ 1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհետ կորած։

77 տարեկանում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։

Դատապարտվել է ցմահ բանտարկության 1981 թվականին։ 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի»,- այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը։

1871 - Կահիրեում կայանում է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օ­պե­րա­յի պրեմիերան, որը Սուեզյան ջրամբարի բացման ա­ռի­թով պատվիրել էր Իսմայիլ Փաշան:

1865 - ԱՄՆ-ում ստեղծվեց ռասիստական առաջին ահաբեկչական կազմակերպությունը՝ Կու-կլուկս կլանը:

1801 - Ռիչարդ Թրևիթիկը ցուցադրեց գոլորշիով առաջին մեքենան:

1777 - Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:





ԳՈՎԱԶԴ