Պատմության հայկական օրը. նոյեմբերի 19


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:
  • Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-19, 2023-10-04, 2024-11-02, 2025-11-01, 2026-10-31, 2027-11-20, 2028-00-00, 2029-11-03, 2030-11-02:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2013 - Տևական դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին նստում են բանակցային սեղանի շուրջ: Ս. Սարգսյանը պնդում է, թե Ալիևի մոտ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ցանկություն է տեսել։

  • Հանդիպումը կայանում է Վիեննայում`ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո: Բանակցություններից առաջ ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել էր Ս.Սարգսյանին` հորդորելով լուծումներ գտնել առաջընթացի համար:
  • Նախագահ Բ. Օբաման էլ իր հերթին նամակ էր հղել Ադրբեջանի առաջնորդին` կոչ անելով բաց չթողնել պատմական հնարավորությունը և օգտագործել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը՝ հակամարտության կարգավորման համար։ Շոշափելի առաջընթաց, սակայն, չարձանագրվեց:

2012 - Թեպետ հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ռուսական գազը չի թանկացել, և բանակցությունները նոր գնի շուրջ շարունակվում են, ՀՀ մաքսային պետական կոմիտեն պաշտոնական տվյալներ հրապարակեց, ըստ որի՝ գազը թանկացել է ավելի քան 1/3-րդով։

  • Ըստ այդմ, 2012թ. երրորդ եռամսյակից Հայաստանը սկսել է Ռուսաստանից բնական գազ գնել 35%-ով թանկ, քան նախորդ տարի։ Եվ եթե 2011թ. վերջին հազար խորանարդ մետր բնական գազը Հայաստանի սահմանին արժեր 180 դոլար, ապա 2012թ. աշնանը՝ 245 ԱՄՆ դոլար։
  • Այս փաստը թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Արմեն Մովսիսյանը չմեկնաբանեցին, իսկ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ հրապարակված տվյալները չեն կարող չհամապատասխանել իրականությանը։

2011 - Կրկին սրվում է վիճակը շփման գծում։

  • Դիպուկահարների կրակից Ղարաբաղի մարտական դիրքերում երկու զինվոր է զոհվում, երկուսն էլ` 19 տարեկան:

2010 - Դատարանը մերժում է Նիկոլ Փաշինյանի դիմումը իր պատժաժամկետը 5 ամսով կրճատելու մասին։ 

  • Նրան դատապարտել են 3 տարի 6 ամիս զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ 

2009 - Մոնումենտի այգիներում շարունակվում է Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատան շինարարությունը։  

  • Շինարարական աշխատանքների ղեկավարի մտքով էլ չի անցնի, որ շենքը հիշեցնում է խորհրդարանի բնօրինակը։

2007 - Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հեգնանքով է մեկնաբանում նախագահի մյուս թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից»։ 

  • «Երևի երեք տարին բավարար է Ղարաբաղը հանձնելու համար»,- ասում է Սերժ Սարգսյանը։

2001 - Խորհրդարանը Վանո Սիրադեղյանին զրկում է պատգամավորական մանդատից փակ գաղտնի քվեարկությամբ, այսինքն, հակասելով կանոնակարգին։
1999 - Ստամբուլի գագաթաժողովից Երևան է վերադառնում Ռոբերտ Քոչարյանը։ 

  • Արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ստամբուլի գագաթաժողովի արդյունքների մասին հեռախոսային ասուլիս է տալիս Ամերիկայից։ Ինքը դեռ չի կարող ասել, թե Ստամբուլը հաղթանա՞կ էր Հայաստանի համար, թե՝ ոչ։ 

1998 - Հայաստան է ժամանում ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին։ 

  • Նա այցելում է անդամ երկրների ղեկավարներին՝ ասելու, թե ինչպես է պատկերացնում ԱՊՀ-ն։ 

1997 - Նախագահին ընդդիմադիր հերթական ուժը Ազատության հրապարակում սկսած պայքարի առաջնորդներ է հռչակում Զորի Բալայանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և Վազգեն Մանուկյանին։ 
1991 -
Ընդունվեց «ՀՀ Գերագույն խորհրդի մասին» օրենքը:
1980 - ASALA. Պայթյուն Հռոմում Թուրքիայի զբոսաշրջության ներկայացուցչության առջև։

  • Պատասխանատվությանն իր վրա է վերցնում Հայ Գաղտնի Բանակի «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1999 - Եվգենիա Մեդվեդևա (ծնվ. Մոսկվա), գեղասահորդուհի

  • Հայրը ազգությամբ  հայ է (Արման Բաբասյան), մայրը՝ ռուս։ 
  • Դարձել է աշխարհում առաջին մենասահորդուհին, ում հաջողվել է հաղթել մեծահասակների աշխարհի առաջնությունում։

1986 - Նաիրի Հակոբյան (ծնվ. Դամալա, Վրաստան), սցենարիստ, կինոռեժիսոր
1971 - Վլադիմիր Գաբբե (ծնվ. Թբիլիսի), Մոսկվայի Ս.Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար
1952 - Վարդուհի Խալփախչյան (ծնվ. Երևան), արվեստի պատմաբան. Գեղարվեստական հետազոտությունների և հումանիստական գիտական գրականության թարգմանիչ ՝ անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով: 

  • Հովհաննես Խալփախչյանի և Սեդա Ալամազյանի դուստրն է:

1937 - Անտոլի Աղամիրով-Սաց (ծնվ. Մոսկվա, մ. 2006), ռադիոլրագրող, երաժշտական քննադատ
1936 - Էմիլ Արիստակեսյան (ծնվ. Երևան, մ. 1996), կոմպոզիտոր, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)
1923 - Գեորգի Էլբակյան (մ. 1976), թատրոնի և կինոյի դերասան

  • Խաղացել է «Չախ-չախ թագավորը», «Մենք ենք մեր սարերը», «Սայաթ-Նովա», «Նվագախմբի տղաները» ֆիլմերում:

1894 - Նուկի Ագոնց (ծնվ. Ֆոքշանի, Ռումինիայի Թագավորություն, մ. 1957), ծագումով հայ ռումինացի նկարչուհի
1879 - Երվանդ Տեր-Մինասյան (ծնվ. Արիչ, մ. 1947), պատմաբան, Միջնադարյան Հայաստանի պատմություն
1843 - Հակոբ Պարոնյան (ծնվ. Էդիրնե, Օսմանյան կայսրություն, մ. 1891), երգիծաբան, վիպասան, գրող, խմբագիր

  • Նրա անունով է կոչվում Երևանի  կոմեդիայի պետական թատրոնը և փողոց Երևանում։




ԳՈՎԱԶԴ