Պատմության հայկական օրը. նոյեմբերի 20


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բարեկենդան Հիսնակաց Պահոց (Հայ Առաքելական Եկեղեցի) 

  • Հիսնակը հիսնօրյա Պահքի շրջան է, որը նախորդում է Աստվածահայտնության տոնին: Հիսնակաց Բարեկենդանը 7 օրերի շարժականությամբ նշվում է նոյեմբերի 15-ից մինչև 21-ը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-20, 2023-11-19, 2024-11-17, 2025-11-16, 2026-11-15, 2027-11-21, 2028-11-19, 2029-11-18, 2030-11-17։ 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - Ժամը 7:56-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը մտել են Աղդամի շրջան, ժամը 12:00-ին Ադրբեջանի նախագահը ուղիղ եթերում հայտարարեց, որ Աղդամի շրջանն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ: 

  • Աղդամի շրջանից հայկական զորքերի դուրսբերումը և դրա տարածքի հանձնումը ադրբեջանական կողմին ապահովել են ռուս խաղաղապահները, շրջանի անցումն Ադրբեջանի վերահսկողության տակ անցել է բնականոն ռեժիմով ՝ առանց միջադեպերի և սադրանքների։
  • Ռուսաստանը բավարարել է Հայաստանի խնդրանքը ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայել ռուս սահմանապահների լրացուցիչ ուժեր տեղամասում և կազմակերպված դիրքեր տեղ (Լաչինի միջանցքի մոտ) և Սիգիրտ բնակավայրերում (Ադրբեջանի Զանգելանի շրջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն ստեղծվող տրանսպորտային միջանցքի մոտ)։

2020 - Պաշտոնանկ արվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
2009 - Վարչական դատարանի որոշմամբ ամբաստանյալ Նիկոլ Փաշինյանին թույլատրվում է մասնակցել 2010-ի հունվարի 10-ի խորհրդարանի մեծամասնական ընտրություններին։ 

  • Նրան տրվում է տեղեկանք, որ վերջին հինգ տարին, ներառյալ հետախուզման մեկ տարին, նա ապրել է Հայաստանում։ 

2007 - Հայտնի է դառնում, որ 2008-ի նախագահական ընտրություններում հանրապետականի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի Հայաստանի փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը։
2000 - Ազգային ժողովի պատգամավորներին անցագրային կետում ստիպում են հանձնել զենքերը։ 

  • Անվտանգության ծառայութունն ավելի հեռու է գնում՝ ստուգում է պատգամավորների գրպանները՝ սա անպատվություն է։ 

1999 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվում է նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և ընդգրկվում Ազգային անվտանգության խորհրդի կազմի մեջ։
1999 - Անսպասելիորեն աշխատանքից ազատվում է «Արմենիա» հյուրանոցի միանգամից 168 աշխատակից։ 

  • Մարդիկ եկել էին աշխատանքի և հենց մուտքի մոտ փակցված ցուցակից տեղեկացել, որ այլևս չեն աշխատում։ 

1998 - Սանկտ Պետերբուրգում իր տուն մտնելիս սպանվում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարավոյտովան։ 

  • «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը զուգահեռներ է տեսնում Ստարավոյտովայի և «Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամ Համբարձում Գալստյանի սպանությունների միջև։ 

1920 - ՀՅԴ «Յառաջ» պաշտոնաթերթն իր խմբագրականում գրել էր. «Հայաստանը փրկության միայն մեկ ճանապարհ ունի՝ ընդհանուր լեզու գտնել թուրքի հետ»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Արտակ Դաշյան, ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1959 - Րաֆֆի Հովհաննիսյան, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար
1958 - Պավել Սաֆարյան, տնտեսագետ
1915 - Սերո Խանզադյան (մ. 1998), հայ գրող
1915 - Ռոբերտ Աթայան (մ. 1994), երաժշտագետ, կոմպոզիտոր
1910 - Ալեքսանդր Մանասյան, հայ խորհրդային անասնաբույժ
1899 - Գոհար Ֆերմանյան (մ. 1958), հայ նկարչուհի
1898 - Օննիկ Ավետիսյան (մ. 1974) հայ նկարիչ և արվեստաբան
1894 - Գաբրիել Հարությունյան (մ. 1953), հայ խորհրդային բժշկապատմաբան
1876 - Ֆրեյդուն Աղալյան, (մ. 1944) ճարտարապետ
1830 - Ռափայել Պատկանյան, (մ. 1892) հայ գրող





ԳՈՎԱԶԴ