Պատմության հայկական օրը. նոյեմբերի 21


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման (Հայ Առաքելական Եկեղեցի) 

  • Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
  • Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-21, 2023-11-21, 2024-11-21, 2025-11-21, 2026-11-21, 2027-11-21, 2028-11-21, 2029-11-21, 2030-11-21:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2002 - Պրահա. Հայաստանի, Ադրբեջանի նախագահները հանդիպում են ՆԱՏՕ֊ի գագաթնաժողովի շրջանակներում:

  • Այս հանդիպումից մեկ ամիս առաջ էլ Հ.Ալիևն ու Ռ.Քոչարյանը բանակցել էին Մոլդովայի մայրաքաղաքում` ԱՊՀ գագաթնաժողովում: Բանակցությունների ավարտին նախագահներին էր միացել նաև Մինսկի խումբը :Առաջնորդները, սակայն, պնդել էին` հակամարտության շուրջ արմատական լուծումներ չեն ակնկալում մինչեւ երկու երկներում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները:

1991 - Լիտվայի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

  • Լիտվան պաշտոնապես ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991թ. օգոստոսի 4-ին։

1988 - Բաքվից հետո Ադրբեջանի 2-րդ հայաշատ կենտրոնի` Կիրովաբադի` հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:

  • Ադրբեջանական վայրագությունները շարունակվեցին մինչև ամսվա վերջը:

1981 - ASALA. Երկու պայթյուն Թեհրանում «Էյր-Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1963 - Նիկ Փերումով (ծն. Լենինգրադ), ֆանտաստ արձակագիր

  • Նիկ Պերումովի գրքերը լույս են տեսել ավելի քան 4 միլիոն տպաքանակով։ 2004 թվականին Բուլղարիայում կայացած Եվրոկոնֆերանսի ժամանակ նա ճանաչվել է Եվրոպայի լավագույն գիտաֆանտաստիկ գրող։

1945 - Հակոբ Ավետիքյան (ծն. Բեյրութ), «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր։ Հայաստանի վաստակավոր լրագրող
1937 - Միխայիլ Վարդանով (ծն. Գրոզնի), կինոռեժիսոր, վավերագրող

  • Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերը։ Նրա հետ բարեկամության և նամակագրության համար Վարդանովը հայտնվել է ՊԱԿ-ի սև ցուցակում (1968-1991 թթ.):

1933 - Սերգեյ Փոթիկյան (ծն. Դոնի Ռոստով), դերասան
1924 - Գոհար Գալաչյան (ծն. Երևան, 2008թ.), երգչուհի (մեցցո-սոպրանո), ուսուցչուհի; ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967 թ.)
1922 - Մարջորի Յովսէփեան (ծն. Նյու Յորք, մահ. 2013), գրող, Բառնարդ քոլեջի (Կոլումբիական համալսարան, Նյու Յորք) լեզվաբանության պրոֆեսոր

  • Նա իր սերնդի ամենանշանավոր ամերիկահայ գրողներից էր։

1914 - Էդուարդ Իսաբեկյան (ծն. Աշտարակ, մ. 2007), նկարիչ; Հայաստանի ժողովրդական արտիստ (1963)

  • Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

1899 - Միխայիլ Մազմանյան (ծն. Թիֆլիս, մ. 1971), ճարտարապետ; ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959); ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968 թ.)

  • Կատարված և չիրականացված ծրագրերը, որպես կանոն, իրականացրել են։
  • Թաղվել է Երևանի քաղաքային պանթեոնում։ Նրա անունով է կոչվել Երևանի մի փողոց։

1892 - Գաբրիել Գևրեկյան (ծն. Ստամբուլ, մ. 1970), ճարտարապետ և լանդշաֆտային դիզայներ։

  • Գաբրիել Գևրեկյանը Լե Կորբյուզիեի ճարտարապետական ​​ղեկավար խմբի անդամ էր։ Ստեղծել է մոդեռնիստական ​​այգիներ, վիլլաներ, բազմաբնակարան շենքեր։




ԳՈՎԱԶԴ