Պատմության հայկական օրը. նոյեմբերի 22


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բանկային աշխատողի օրը 

  • 2003 թվականին Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 22-ին հայտարարեց բանկային աշխատողի օր։ Այս տոնին հայկական պետությունն ընդգծում է բանկային համակարգի վիճակը, բանկային աշխատողների Հայտնի ներդրումը Հայաստանի տնտեսական զարգացման գործում և նրա ֆիզիկական կայունության նկարագրությունը։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2009 - Մյունխեն. Ի.Ալիև - Ս.Սարգսյան առաջին հանդիպումը` հայ֊թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո։

  • Այցից առաջ Ադրբեջանի նախագահը Բաքվում սպառնացել էր`«Եթե այս հանդիպումն էլ արդյունք չտա, մենք այլ տարբերակ չենք ունենա, քան պատրաստվել պատերազմի».
  • Սարգսյանի հետ բանակցությունները շարունակվել էին նախորդներից ավելի երկար` մոտ չորս ժամ: Ավարտին Մինսկի խմբի միջնորդները հայտարարեցին, թե «առաջին անգամ քննարկվել են հարցեր, որոնց նախկինում անդրադարձ չէր եղել», առանց հավելյալ մանրամասների:

1993 - Հայաստանը շրջանառության դրվեց ազգային արժույթը՝ դրամը։

  • Ըստ Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի որոշման, ժամը 00-ից Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցվեց 1991-92թթ. նմուշի ԽՍՀՄ պետական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1000  (հազար), 5000  (հինգ հազար) և 10000  (տաս հազար) ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը:
  • Սահմանվեց, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարման միջոց են հանդիսանում 1961-92թթ. նմուշի 1, 3, 5 ռուբլիանոց ԽՍՀՄ պետական բանկի գանձրակղային տոմսերը և 1961-92թթ. նմուշի 10, 25, 50, 100, 200, 500 ռուբլիանոց ԽՍՀՄ պետբանկի բանկային տոմսերը, ինչպես նաև 1993 թվականի նմուշի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 10  (տաս), 25  (քսանհինգ), 50  (հիսուն), 100  (հարյուր), 200  (երկու հարյուր) և 500  (հինգ հարյուր) դրամանոց բանկային տոմսերը` համապատասխանաբար 2.000, 5.000, 10.000, 20.000, 40.000 և 100.000 ռուբլի արժողությամբ  (1:200) հարաբերությամբ, այսինքն`

10 դրամը = 2000 ռուբլի, 25 դրամը = 5000 ռուբլի, 50 դրամը = 10.000 ռուբլի, 100 դրամը = 20.000 ռուբլի, 200 դրամը = 40.000 ռուբլի 500 դրամը = 100.000 ռուբլի։

  • Առավոտից քաղաքացիները գրոհում են փոստային ծառայությունները, որտեղ խորհրդային ռուբլին փոխում են հայկական դրամով, փողը փոխելու համար կառավարությունը քաղաքացիներին տվել է 5 օր։ 
  • Յուրաքանչյուրն իր փողը կարող է փոխել միայն մեկ անգամ։ Փոխելուց հետո քաղաքացու անձնագրում դրվում է հատուկ կնիք։ Փոխանակումից առաջ վերջնականապես դատարկվում են մթերային խանութները և նույնիսկ Փակ շուկան։

1988 - Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց օրենք «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. Ցեղասպանության դատապարտման մասին»: 

  • Այդ օրերին Գերագույն խորհրդի նախագահության նախագահը Հրանտ Ոսկանյանն էր:

1980 - Տեղի է ունենում Ջողազի (Բերքաբերի) ջրամբարի բացման հանդիսավոր արարողությունը։

  • Հիմնականում ոռոգման նշանակություն ունեցող ջրամբարի կառուցումն արժեցել էր 40 մլն ռուբլի։
  • Ջողազ գետի հունը փակելու համար կառուցվել էր 1279 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ պատվար։ Ջրամբարը կարող է կուտակել 45 մլն մ3 ջրի պաշար։
  • Ջրամբարը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

1920 - Սան-Ռեմոյի խորհրդաժողովի որոշման համաձայն, Վուդրո Վիլսոնը հայտնում է իր Իրավարար վճիռը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում թուրք-հայկական սահմանագծման մասին, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ:

  • Վիլսոնը ստորագրում էր Իրավարար վճիռը, նույն օրը Բաքվում բոլշևիկ Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվում էր Ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը, որը տասն օր անց պետք է վերցներ իշխանությունը Հայաստանում:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Հայկ Գյոլչանյան, Ռուսաստանում ապրող հայազգի հնչյունավորող ռեժիսոր
1942 - Լեոնիդ Ազգալդյան (մ. 1992), հայ ֆիզիկոս և ռազմական գործիչ
1930 - Կիմ Երիցյան (մ. 2010) դերասան
1929 - Սևակ Արզումանյան
(մ. 2004) հայ գրականագետ
1909 - Դավիթ Խզմալյան (մ. 2001) հայ խորհրդային էներգետիկ
1903 - Հենրի Գաբրիելյան (մ. 1981), փիլիսոփա
1902 - Հայկ Աբաղյանց (մ. 1964) հայազգի խորհրդային ջերմատեխնիկ
1897 - Աստղիկ Երամյան, հայ խորհրդային դերասանուհի
1873 - Հակոբ Մանանդյան (մ. 1952), հայ պատմաբան, բանասեր և աղբիւրագետ
1861 - Դանիել Բեկ-Փիրումյան (մ. 1921) հայ ռազմական գործի





ԳՈՎԱԶԴ