Պատմության հայկական օրը. նոյեմբերի 23


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2004 - Այրվում է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան։ 

  • Վերջինս մեղադրում է գործարար Գագիկ Ծառուկյանին։ Ծառուկյանը նույն օրը հերքում է։

2002 - Մայիսին վերագործարկված «Նաիրիտ» գործարանը դադարեցնում է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով։
2001- Երևան է ժամանում Հայաստանում Ամերիկայի նոր դեսպան Ջոն Օրդուեյը։ 

  • Մի քանի օր առաջ է նա երդվել Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում։ Մինչ Հայաստան ժամանելը նա հանդիպել է Ամերիկայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

2000 - Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարում է, որ անձամբ է պատասխանատու ծառաշատ «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի համար։ 

  • «Ես եմ ընտրել այդ տարածքը և եթե կան մեղավորներ, ապա մեղավորը ես եմ»,- ասում է նա ու պնդում՝ տարածքում ծառ չի եղել:

2000 - Քաղաքական ուժերը շնորհավորում են հայ ժողովրդին ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների համար։ 

  • Ըստ այդ օրենսգրքի, ավելացվել են կուսակցական ցուցակներով պատգամավորների թիվը 56-ից հասցնելով 75-ի։ Չընդունվելու դեպքում կար վտանգ, որ Քոչարյանը կցրի խորհրդարանը:

1999 - ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովի զեկույցում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ փուլում հայ-ադրբեջանական երկխոսությանը  կմիանա Արցախը։
1998 - Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացում շրջանառության է դրվում «ընդհանուր պետություն» դրույթը։ 

  • Հայաստանում գտնվող ամերիկացի համանախագահ Ռոնիսլավ Գեդեմեկը գոհ է այն փաստից, որ Հայաստանն ու Ղարաբաղը չեն մերժել Մինսկի խմբի վերջին առաջարկները։ Գնդակն արդեն Ադրբեջանի դաշտում է։

1997 - Հայաստանի կոմկուսը հանդիպում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ 

  • Երկրի ազգային անվտանգության և սոցիալական հիմնահարցերի մասին կողմերի միջև տարաձայնություններ չկան։ Սերգեյ Բադալյանը նախագահին առաջարկել է Հայաստանը միացնել Ռուսաստան-Բելառուս միությանը, դա և Արցախի հարցը կլուծի և կվերացնի Հայաստանի տնտեսական ճգնաժամը։ 

1997 - Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ 

  • Միասին 8 հարց են քննարկել, սակայն Հայրիկյանի համար ամենակարևորը վերջին տարիների սեփականաշնորհման գործընթացն է։ Քոչարյանի համար էականը ընտրական օրենսգիրքն է, որը լավը չէ: Իշխանությունների հետ քաղաքական ուժերի այս հանդիպումների հիմնական թեման իրականում Լեռնային Ղարաբաղն է։ Վանո Սիրադեղյանը միակն է, որ հայտարարում է՝ ես գիտեմ ինչպես լուծել Ղարաբաղի հարցը, հարցնող չկա:

1988 - Ադրբեջանի երկու շրջաններում շարունակվող միջէթնիկական բախումների հետևանքով արտակարգ դրություն Է մտցվում:
1920 - Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը` որպես «ձախ» կառավարություն։

  • Սիմոն Վրացյանը, ով այդ ժամանակ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարն էր, ընտրվում է ՀՀ վարչապետ։
  • Վրացյանի հավաստմամբ «անսպասելի էր առաջակը», սակայն նա այդ հակասական ժամանակներում ստանձնում է վարչապետի պաշտոնը, «քանի որ դա կուսակցության որոշումն էր և ինքը պարտավոր է ենթարկվել կարգապահությանը»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1950 - Արտավազդ Եղոյան, դերասան, հաղորդավար և թարգմանիչ
1928 - Գրիգոր Ավագյան, ակադեմիկոս, տնտեսագետ, աշխարհագրագետ
1923 - Ռոզի Վարդ (Նուարդ Մանուէլեան), (մ. 2012) հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի
1912 - Նագուշ Հարությունյան, (մ. 1993) խորհրդահայ պետական գործիչ
1902 - Բաբկեն Գաբրիելյան, (մ. 1931) դերասան
1900 - Հայկազ Մարջանյան, կուսակցական և պետական աշխատող
1735 - Հովհաննես Լազարյան, (մ. 1801) ազգային-ազատագրական շարժման գործիչ





ԳՈՎԱԶԴ