Պատմության հայկական օրը. նոյեմբերի 25


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացված բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճեց 5 մեդալ` 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ։
2020 - Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտան Քելբաջարի շրջան։
2020 - Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։ 

  • Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանել են բանաձևը։
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ բանաձևը համարեց «սադրանք»։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը մեկնաբանել է իրավիճակը և հայտարարել, որ Սենատի բանաձևը չի փոխում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը, և Ֆրանսիան չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: 
  • Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարություն է տարածեց՝ հաստատելով, որ Ֆրանսիան չի ճանաչում ԼՂՀ անկախությունը։

2015 - Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծեց  զինված խումբ, որը պետք է պայթեցներ Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը և մի շարք պետական շենքեր:

  • Վնասազերծված խմբի գործից երկու ամիս անց 7 անձ ազատ արձակվեց: Ըստ տեղեկությունների` ազատվածներից ոմանք ԱԱԾ-ին են հայտնել և այնպիսի անուններ են տվել, որոնք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են եղել:

1988 - Գորբաչովյան վարչակարգի կողմից Երևանում և Բաքվում մտցվեց պարետային ժամ:
1980 - ASALA. Պայթյուն Շվեյցարաիայում Բանկերի Միության գլխավոր գրասենյակի առջև։ Կա վիրավոր։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

1979 - ASALA. Պայթյուն Մադրիդում ամերիկյան «Թի Դաբլյու Էյ» օդանավային ընկերության գրասենյակի առջև։ Կա երկու վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակն ստանձնում է պատասխանատվությունը՝ զգուշացնելով Պապին, որ Թուրքիա չայցելի։

1945 - Երևանում տեղի է ունենում Հաղթանակի կամրջի հանդիսավոր բացումը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1957 - Մոնթե Մելքոնյան, (վ. 1993) Արցախի պատերազմի հերոս
1956 - Գագիկ Ծառուկյան, գործարար, բարերար և քաղաքական գործիչ
1924 - Անատոլի Պապյան, (մ. 2007), նկարիչ
1919 - Հրաչուհի Ջինանյան, (մ. 2012) դերասանուհի և հաղորդավարուհի
1913 - Անտոն Քոչինյան, (մ. 1990) հայ խորհրդային պետական գործիչ
1900 - Ռուբեն Շահվերդյան, (մ. 1976) նկարիչ
1895 - Անաստաս Միկոյան, (մ. 1978) խորհրդային պետական գործիչ
1818 - Հովհաննես Հյունքյարպեյենտյան, բառարանագիր





ԳՈՎԱԶԴ