Պատմության հայկական օրը. նոյեմբերի 27


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

1990 - Անկախության հռչակագրի ընդունման առթիվ իրականացվեց առաջին համաներումը:
1990 - Հրապարակվեց ՀՀ Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրա­պետություն» պաշտոնաթերթը, գլխավոր խմբագիր ընտրվեց Այդին Մորիկյանը:
1970
- Հայաստան է այցելում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։ 

  • Հաջորդ օրը Բրեժնևը ծաղկեպսակ է դնում Երևանի կենտրոնում գտնվող Լենինի հուշարձանին, ապա այցելում ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես։ Նրան ուղեկցում էին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը և ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը։ 
  • Բրեժնևը Հայաստանից մեկնում է դեկտեմբերի 1-ին։

1937 - Հախճանվեց հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը։

  • Ըստ հայերեն Վիկիպեդիայի, Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։
  • Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճիռի կայացման։ Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի նախարարության պանսիոնատի այու քարքարուտների մեջ։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությանը և նաև դրանից հետո։ Մարգարեանալով, մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, գրել էր․

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

1920 - Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց Սևրի պայմանագրից. ճիշտ է, դա եղել է ռազմական ագրեսիայի պայմաններում, բայց եղել է։

  • 1920 թվականի վերջերին, երբ թուրք քեմալականներն ու ռուս բոլշևիկները Բաքվից եկող Հայհեղկոմի անդամների հետ իրականացնում էին Հայաստանը խորհրդայնացնելու ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վերջին կառավարությունը՝ վարչապետ Սիմոն Վրացյան, հրաժարվել է Սևրից:
  • Երբ 1920-ի նոյեմբերի վերջերին հրաժարական տվեց Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը, երկրի վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը: Այս ընթացքում քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ առաջ էին շարժվում դեպի Հայաստանի խորքը՝ Արարատյան դաշտ: Ընկել էր Կարսը, ապա Սուրմալուն, իսկ հետո՝ նաև Ալեքսանդրապոլը  (Գյումրին):
  • Հայկական կողմը ստիպված է լինում բանակցություններ սկսել Կարաբեքիրի հետ, որոնք կայանում են գրավյալ Ալեքսանդրապոլում:

1095 - Հռովմի Ուրբանոս II պապը հայտարարում է Առաջին խաչակրաց արշավանք սկսելու մասին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Արմեն Տիգրանյան, ֆուտբոլիստ
1968 - Մայքլ Վարդան (Michael S. Vartan), հայազգի դերասան
1947 - Ալբերտ Սոխիկյան, հայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ
1927 - Վլադիմիր Աբաջյան (մ. 2013) ասմունքող
1897 - Գևորգ Աբով (մ. 1965) գրող, թարգմանիչ, գրականագետ





ԳՈՎԱԶԴ