Պատմության հայկական օրը. նոյեմբերի 29


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Ղուկիանոս Անտիոքի քահանան ապրել և գործել է երրորդ դարի վերջերին և Դ դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Սբ. Գրքի ուսումնասիրությանը: Կարծիք կա, որ Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում է Նիկոմիդիա, ուր ինը տարի բանտարկված մնալուց հետո, 312 թվականին գլխատվում է:
  • Տարագրոսը, Պրոբոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Նրանք ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նրանք նահատակվում են գլխատվելով Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թվականին:
  • Ս. Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որին Հռոմում բռնում և բանտ են նետվում: Այնտեղ ծանոթանում է Ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-29, 2023-11-28, 2024-11-26, 2025-11-25, 2026-11-24, 2027-11-30, 2028-11-28, 2029-11-27, 2030-11-26։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2007 - Մադիրդում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց Մադրիդյան դրույթները: 
2007 - 
Համաձայնության չհասնելով կողմերի միջև բանակցություններում` Մինսկի խմբի միջնորդները Մադրիդում` ԵԱՀԿ գագաթնաժողովում, գաղտնազերծում են շուրջ երկու տարի փակ դռների ետևում քննարկվող հիմնարար սկզբունքները։

  • Առաջարկները, որ բանակցային պատմության մեջ այդուհետ հիշատակվում են որպես Մադրիդյան սկզբունքներ, նախատեսում են.
  1. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը
  2. Լեռնային Ղարաբաղին`միջանկյալ կարգավիճակ`անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներո
  3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք
  4. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում` իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով
  5. Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք
  6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։

1992 - Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:
1970 - Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը պարգևատրվում է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ 

  • Հայաստանի կոմկուսի կենտկոմի և Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի համատեղ նիստում ելույթ է ունենում Բրեժնևը, ապա ՀԽՍՀ դրոշին ամրացնում Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանը։ 

1967 - Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։ 
1960 - Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 40-րդ տարեդարձի առթիվ Լենինի հրապարակի հարևանությամբ (այժմ՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգի) բացվում է «Հավերժական կրակ» հուշարձանը, որի ճարտարապետը Էդուարդ Սարապյանն էր, իսկ նկարիչը՝ Վալենտին Պոդպոմոգովը։
1956 - Հայաստանի Հանրային Հեռուստատեսության
առաջին եթերը:
1929 - Երևանում բացվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը:

  • Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լուսժողկոմատի աշխատակիցները, հյուրեր Լենինականի և Վրաստանի թատրոններից:
  • Միջոցառման ավարտին ցուցադրվում է «Պայթյուն» ներկայացումը, որի ռեժիսորը Արմեն Գուլակյանն էր:
  • Պատանի հանդիսատեսի թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն էր դերասան, ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը:

1925 - Հիմնադրվեց Երևանի Արաբկիր վարչական շրջանը:
1920 - Խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1947 - Սերգեյ Սեինյան, օրթոպեդ, ուռուցքաբան
1924 - Մարուսյա Մարտիրոսյան, հայ խորհրդային դերասանուհի
1921 - Ռաֆայել Արամյան, հայ արձակագիր, թարգմանիչ (վ. 1978)։
1919 - Համբարձում Համբարձումյան, հրետանու գեներալ-լեյտենանտ։
1917 - Կոստանդին Մարության, հայ խորհրդային շինարար
1911 - Ռուբեն Աղաբաբյան, հայ բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր (վ. 1970)։
1909 - Վարազդատ Հարությունյանը, հայ նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (մ. 2008)





ԳՈՎԱԶԴ