Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 15


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հադրութի շրջանում հայտնաբերվում է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: 

  • Զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։

2020 - ԱԺ 132 պատգամավորներից 88-ի մասնակցությամբ ՍԴ դատավորներ են դառնում  Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը, Երվանդ Խունդկարյանը:

  • «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։
  • Էդգար Շաթիրյանին ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել ՀՀ կառավարությունը, Արթուր Վաղարշյանին՝ ՀՀ նախագահը, Երվանդ Խունդկարյանին՝ Դավարոների ընդհանուր ժողովը:

2020 - Ադրբեջանական կողմը հայտնում է, թե սեպտեմբերի 14-ի երեկոյան հայկակական կողմը կրակ է բացել Գաջալի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով ունեն վիրավոր:

  • «Սահմանի այդ հատվածում հրադադարի ռեժիմը երեկ չի խախտվել, ո՛չ ՀՀ զինված ուժերի կողմից, ո՛չ էլ հակառակորդի կողմից»- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը ասել էր ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

2009 - Մի խումբ դաշնակցականներ արտգործնախարարության շենքի մոտ հացադուլ են սկսում։ 

  • Նրանք պահանջում են քննարկում սկսել հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթի շուրջ։ Ըստ Կիրո Մանոյանի, իշխանությունը պարտվողական քաղաքականություն է իրականացնում։

2004 - Ռ. Քոչարյան, Ի. Ալիևը երրորդ հանդիպումը Աստանայում` ԱՊՀ գագաթնաժողովում:

  • Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կողմերը որոշում են դադար վերցնել`նախարարների քննարկած հարցերը ուսումնասիրելու համար: Բանակցային սեղանին առկա առաջարկներին արձագանքելու փոխարեն, սակայն, Ադրբեջանը փորձում է հակամարտության կարգավորման հարցը քննարկել ՄԱԿ-ում, ինչն ըստ միջնորդների, մի քանի ամսով ետ է շպրտում գործընթացը:

2001 - Երևանի պետական համալսարանը պատվավոր դոկտորի կոչում է շնորհում նախորդ օրը Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

  • Պուտինը խոսում է Ղարաբաղի խնդրից՝ ճիշտը փոխզիջումն է, Ռուսաստանը շահագրգռված չէ կոնֆլիկտներով։ 
  • Հեռանալուց առաջ Պուտինը հասցրել էր գլուխ խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ։ 
  • Այստեղ Պուտինը ցեղասպանության թանգարանի տնօրենից տեղեկանում է, որ 1917-ին ռուսներն իրենց հետ Ռուսաստան են տարել 15 թվականին Վանի գյուղերից մեկում սպանված և չհուղարկավորված ավելի քան 4 հազար հայերից 175-ի գանգերը։ Թեպետ այդ գանգերը Մոսկվայի մարդաբանության թանգարանի սեփականությունն են, Լավրենտի Բարսեղյանը Պուտինից պահանջ ունի՝ վերադարձրեք մեր գանգերը։

2001 - Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ տուն է ճանապարհում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա տիկնոջը։ 

  • Տիկնայք անգամ չէին հասցրել փոխել իրենց երեկոյան զգեստները, որով մասնակցում էին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների պատվին կազմակերպած ընդունելությանը։
  • Հեռանալիս Պուտինը առանձնահատուկ սեղմում է Սերժ Սարգսյանի ձեռքը։

2000 - Հայաստանի 18 թերթի բաժանվում է արտոնագրված համակարգչային ծրագիր։ 

  • Դրա մեջ կան սկավառակներ, հայկական արտոնագրված տառատեսակներ, գրաֆիկական և էջադրման ծրագրեր։ 
  • Այսուհետ 18 թերթ տպարան կհասնի ոչ թե թղթի վրա, այլ էլեկտրոնային տարբերակով։

1999 - Գիտությունների Ազգային ակադեմիայում Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին շնորհում են բնական և հասարակական գիտությունների ակադեմիկոսի կոչում։ 

  • Ղուկասյանն ասում է՝ մեզ երկու պետականություն պետք չէ, պարզապես առայժմ Հայաստանը պատրաստ չէ Ղարաբաղին ընդունել իր կազմում։

1997 - Չինաստանի նախագահ Ցզյան Ցզեմին ուղերձ է հղում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.

  • «Մենք ողջ հոգով ուրախ ենք, որ Ձերդ գերազանցություն պարոն Նախագահի ղեկավարությամբ Ձեր երկրի ժողովուրդը մեծ հաջողությունների է հասել հասարակության կայունության ապահովման, տնտեսության վերականգնման և զարգացման գործում»:

1981 - ASALA. Պայթյուն Կոպենհագենում «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։

  • Գրասենյակը ծանր վնասներ է կրում, կա երկու վիրավոր։ Մեկ այլ ռումբ վնասազերծվում է։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Յակոբ Տարագճեան Քոմանտօ»-ն։

1918 - Սկսվում են Բաքվի հայ բնակչության համատարած ջարդերը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1966 - Սերգեյ Օսիպյան, ռեժիսոր, սցենարիստ, գովազդի ամենապահանջված ռեժիսորներից 
1962 - Ստեփան Սարգսյան, ըմբիշ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988), Եվրոպայի չեմպիոն (1988, Մանչեսթեր), աշխարհի գավաթակիր (1984, 1987, 1989), աշխարհի չեմպիոն (1989, 62,0 կգ)

  • 1996 թվականից Հայաստանում անցկացվում են մրցումներ՝  Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշար և ընդգրկված է ըմբշամարտի Միացյալ ոճերի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական օրացույցում:

1961 - Խաչատուր Սուքիասյան, գործարար և քաղաքական գործիչ, ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ

  • Իր նախընտրական գրքույկում Խ. Սուքիասյանը խոստովանում է. ««Գռզո» մականունը, որը հետագայում դարձավ մեր ընտանիքի խորհրդանիշը, ինձ համար շատ հարազատ է, որովհետև կապված է մի խորհրդավոր պատմության հետ։ Պատմում են, որ իմ պապը, իմ 8-ամյա հոր հետ Երևանով զբոսնելով հանդիպել է իր համագյուղացուն, ով նայել է հորս և ասել. «Ինչ նման է մեր գյուղի գզիրին»»։

1957 - Աբրահամ Չափարյան (ծնվ. Բուրջ Համուդ, Լիբանան), լրագրող, հրատարակիչ, ԱՎՎԱ International-ի անդամ (Armenian Black Belts Academy, c 1999)
1954 - Հրանտ Դինք (ծնվ. Մալաթիա, Թուրքիա), լրագրող, հասարակական գործիչ

  • Հրանտ Դինքի սպանությունը դատապարտեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Թեև Էրդողանը մի քանի անգամ անդրադարձել է սպանության հարցին և այն անվանել «ամոթալի արարք», սակայն դա չի փրկել իրավիճակը: 
  • «Դինքի սպանությունը դժվարացնում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը»- 2007-ին հայտարարել է ԵՄ գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:

1942 - Եվգենի Վախթանգով (ծնվ. Օմսկ, Ռուսաստան), գեղանկարիչ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ

  • 20-րդ դարասկզբի ռուսական թատերական Ավանգարդի ներկայացուցիչ Եվգենի Վախթանգովի թոռը:

1937 - Լևոն Բարսեղյան, բժիշկ-ակնաբույժ, բնագիտական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ
1935 - Եվգենի Պետրոսյան (ծնվ. Բաքվում), գրող-հումորիստ, էստրադայի արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1991)

  • Պետրոսյանի էստրադային մանրապատկերների թատրոնը գոյություն ունի 1979 թվականից։ Թատրոնին կից ստեղծել է էստրադային հումորիզմի կենտրոն, որտեղ հավաքված են 19-20-րդ դարերի էստրադայի պատմության յուրահատուկ նյութեր՝ ամսագրեր, ազդագրեր, լուսանկարներ և այլն։
  • Նրա կողմից պատրաստվել և թողարկվել է յոթ ձայնասկավառակ՝ միլիոնավոր տպաքանակով, տասնյակ սոլո ծրագրեր և հեռուստահաղորդումներ։

1929 - Լևոն Բրուտյան, գրող, պատմաբան, փիլիսոփա, հասարակական գործիչ
1929 - Սուրեն Ղազարով (ծնվ. Դոնի Ռոստով), ազատ ոճի ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
1927 - Միքայել Գյուլխասյան, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս

  • Գյուլխասյանի հիմնական գիտական աշխատությունները նվիրված են Հայաստանի տարբեր բնապահպանական պայմաններում ծխախոտի աճեցման տեխնոլոգիայի ուսումնասիրությանը, ծխախոտի աճի խթանիչների օգտագործմանը, ինչպես նաև ծխախոտի մշակույթի որոշ գենետիկական առանձնահատկություններին:

1924 - Կլարա Աշրաֆյան, գիտնական-ինդոլոգ, պատմական գիտությունների դոկտոր
1922 - Արտաշես Հունանյան, նկարիչ-գրաֆիկ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ
1919 - Գեորգի Սարաջյան (ծնվ. Մոսկվա) դաշնակահար, մանկավարժ, կոմպոզիտոր, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974)

  • Մեծ դեր է խաղացել հայկական նոր դաշնամուրային դպրոցի կայացման գործում։
  • Երաժշտությունից հետո Գեորգի Սարաջյանի երկրորդ կիրքը շախմատն էր։ Նրա խաղընկերների թվում էին հայտնի գրոսմայստերներ Տ. Պետրոսյանը, Մ. Թայմանովը, Վ. Կորչնոյը, Ռ. Վահանյանը:
  • Գեորգի Սարաջյան մեկ այլ հոբբին գեղարվեստական լուսանկարչությունն էր։

1914 - Վաղաշակ Մաչկալյան, ազատ ոճի ըմբիշ (ծանր քաշ), ԽՍՀՄ չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ

  • Բ. Մաչկալյանը յուրահատուկ ռեկորդի դափնեկիր է.նա մասնակցել է ըմբշամարտի երկրի 20 առաջնություններին և միշտ արժանացել է մեդալների:

1911 - Արամաշոտ Պապայան (ծնվ. Բաթում, Վրաստան), դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ

  • Պապայանի որոշ կատակերգություններ թարգմանվել և բեմադրվել են ռուսական, ուկրաինական, վրացական, ադրբեջանական և այլ թատրոններում։

1908 - Մատեյ Սոկոր (ծն. Յասի, Ռումինիա), կոմպոզիտոր, դիրիժոր, Ռումինիայի Արվեստի վաստակավոր գործիչ (1951)

  • Ռումինիայի պետական օրհներգի երաժշտության հեղինակը (կատարվել է 1953-1977 թթ.):

1906 - Դմիտրի Նալբանդյան (ծնվ. Թիֆլիսում), խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1969)

  • «Երիտասարդ Ստալինը մոր հետ Գորիում» դիպլոմային աշխատանքի դեբյուտից հետո ստեղծել է առաջնորդի հսկայական քանակությամբ դիմանկարներ, որոնք «աչքի են ընկնում կերպարի պարզությամբ և հոգեկան վիճակով», ինչպես այն ժամանակ գրում էին թերթերը:
  • Բացի «ժողովուրդների հորից», Նալբանդյանը նկարում էր նաև Կենտկոմի  անդամներին, ինչի համար ստացել է Քաղբյուրոյի «առաջին վրձինը»։
  • Ստալինի մահից հետո նկարչի կարիերան չի ավարտվել, նա շարունակել է աշխատել մինչև անդրոպյան ժամանակները, պատկերելով Խրուշչովին ստեղծագործական մտավորականության հետ հանդիպման ժամանակ, և Բրեժնևին՝ շողշողացող շքանշաններով:

1899 - Ուրարտու Այծեմնիկ (ծնվ. Կարս, Ռուսաստան), առաջին կին քանդակագործը խորհրդային հայկական կերպարվեստում, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
1889 - Շուշանիկ Մանուչարյանց (ծնվ. Ստավրոպոլ, Ռուսաստան) Վլադիմիր Լենինի, ապա Նադեժդա Կրուպսկայայի անձնական գրադարանավարուհին, ապա ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի գիտաշխատող
1872 - Իոսիֆ Լորիս-Մելիկով (ծնվ. Փարիզ), կամերգեր, ստատիկ խորհրդական, դիվանագետ

  • Միքայել Լորիս-Մելիքովի եղբորորդին։

1858 - Գրիգոր Խալաթյանց, հայագետ, պատմաբան և բանասեր





ԳՈՎԱԶԴ