Փորձ՝ Ռուսաստանին Հայաստանի դեմ տրամադրելու


«Փաստ» օրաթերթը գրել է Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ի գիտություն ընդունված երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումն ու ավելացրել. «Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ հատկապես այս օրերին Հայաստանում առավել ակտիվացել են հակառուսական տրամադրություններ գեներացնող որոշ շրջանակներ, փոխարենը պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ: Սա Մոսկվայում գնահատում են որպես մեր երկրի կողմից անլուրջ վերաբերմունք պատերազմի մեջ գտնվող ռազմավարական դաշնակցի հանդեպ»:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. Լուրն ակնհայտ ապատեղեկատվություն է. նյութի նպատակը ռուսական շրջանակներին Հայաստանի դեմ տրամադրելու փորձ է, հակառակ դեպքում «Փաստ» օրաթերթի անհայտ «աղբույրները» կբացահայտեին, թե ովքեր են ռազմավարական դաշնակցի հանդեպ մեր երկրի վերաբերմունքն «անլուրջ» գնահատում Մոսկվայում։ Իսկ մեր խմբագրությունը «Փաստի» հրապարակումը գնահատում է որպես «հակապետական գործունեություն»։ 

«Փաստ» օրաթերթի ապատեղեկատվության տիրաժավորումն սկսված է news.am կայքից։

armenlur.am





ԳՈՎԱԶԴ