քոչարյան-սարգսյան-փաշինյան եռամիսնությունից դուրս ուժի փնտրտուքի մեջ


Ճիշտն ու սխալը չգիտեմ, բայց տարածված կարծիք կա, որ որոշ ընդդիմադիրներ գումար են բաժանում, որ իրենց հանրահավաքներին մարդիկ գնան, ու մեկ է նորմալ քանակ չեն կարողանում հավաքել։

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքական ներկայացում է բեմադրում, ու արդեն 4 ներկայացման տոմսեր ամբողջովին սպառվել են. մարդիկ իրենք են վճարում՝ նայելու ու լսելու համար։

Սա քաղաքական կշիռների մասին է։ Ու սա Հայկ Մարությանի գովազդ չէ։ Սա այն մասին է, որ մարդկանց ահագին մասը քոչարյան-սարգսյան-փաշինյան եռամիսնությունից դուրս ուժի փնտրտուքի մեջ է։ Սա ստատուս է այն մասին, որ «հներ-նորեր» կեղծ հակամարտությունը ու իբր ընտրությունը այդ չարիքներից մեկնումեկի մեջ է մտայնությունը փուչիկ են ու մի օր պայթելու են։

Արտակ Հարությունյան





ԳՈՎԱԶԴ