Սևանի ճակատամարտ


Սևանի ճակատամարտը տեղի է ունեցել 921 թվականին Սևանա լճի ափին՝ Բագրատունիների թագավորության և Արաբական խալիֆայության միջև։  Հայկական կողմի հրամանատարն էր հայոց թագավոր Աշոտ Երկաթը, իսկ արաբական զորքը ղեկարավում էր Բեշիր ոստիկանը։

Նախապատմություն

Հայաստանում ազատության համար ժողովրդի կողմից սկսված ապստամբությունն աստիճանաբար մեծանում էր։ Այդ ժամանակ նաև Ատրպատականում էր ապստամբություն սկսվել, Նըսրը Յուսուֆի հրամանով մեկնում է այնտեղ, իսկ իր պաշտոնը թողնում է Բեշիրին։ Այդ ժամանակ Սևանի կղզում փակվել էր հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթը։

Լճի շրջանակները, ամբողջ Գեղարքունի գավառը, ավերված ու ամայացած են թշնամու հարձակումներից, ազգաբնակության խղճուկ մնացորդներն են միայն երևում այս և այն կողմերում։ Ի՞նչ է պատահել - մենք չգիտենք։ Կաքավար բերդը փախչելուց հետո, Աշոտ Շահնշահը պատմության աչքից թաքնված է մնացել։ Եվ անկասկած, հզոր տակնուվրայություններ էին պատահել նրա կյանքի մեջ, որոնք, ի վերջո, բերել հասցրել էին նրան փախստականի այս դրության, մենացած մի փոքրիկ կղզում։

Բեշիրը որոշում էր ընդունել հաղթել հայոց ապագա շահնշահին։ Հովհաննես կաթողիկոսն իր աշխատության մեջ գրում է.

Բեշիրը չէր ուզում հպատակվել Յուսուֆի մարդկանց։ Բայց մոտենալ թագավորին ջրերով լավ պաշտպանված նրա ապատասարանում, հեշտ չէր, և Բեշիրը բավականություն ստանում էր քանդելով առանց այն էլ ամայացած երկիրը և հարձակվելով անզեն ու խաղաղ մարդկանց վրա։ Այդ շահատակություններին պատասխանելու համար ինքը Շահնշահը կղզուց չէր դուրս գալիս, բայց նրա խմբի մեջ գտնվող պատվավորներից մեկը, որի անունն էր Գևորգ ցամաք էր անցնում մի քանի մարդկանցով և անձնական քաջության հրաշքներ էր ցույց տալիս։

Ճակատամարտ

Երկրորդ անգամ ոստիկանն ավելի լուրջ է դուրս գալիս հայոց թագավոր Աշոտի դեմ՝ Սևանի կղզին պաշարելով արևելյան լճափից։ Հայոց թագավորը պատրաստում է 11 նավակ և 70 աղեղնավորներ, որոնք, ինչպես նշում է Հովհաննես կաթողիկոսը, «նույնիսկ մազից էլ չէին վրիպում»։ Աշոտը, գլխավորելով աղեղնավորներին, ծովային պատերազմ է սկսում։ Հովհաննես Դրասխանակերտցին այս հարձակման մասին գրել է.

Հայերը նշան առնում էին առավելապես Բեշիրի մարդկանց աչքերը, որովհետև նրանցից շատերը միական մնացին, շատերն էլ խոր խոցեն ստացան։ Եվ թշնամին, չկարողանալով դիմադրել ծովակից տեղացող մահաբեր տարափին, սարսափահար թողնում փախչում է
Սևանի ճակատամարտից հետո Ատրպատականի ամիրայությունը և Արաբական խալիֆայությունը համակերպվել էին Հայաստանի անկախության հետ։

Պարտությունից հետո Բեշիր ոստիկանը որոշել է գրավել Գեղա բերդը, բայց այնտեղ այդ ժամանակ գտնվում էր Գևորգ Մարզպետունին։ Կռվի ժամանակ Բեշիրը պարտություն է կրում, բայց կարողանում է փախչել։

Գագիկ Արծրունին, որը պատճառ էր հանդիսացել ներքաղաքական խառնաշփոթի ու դարձել Վասպուրականի թագավոր, ընդունել էր հայ Բագրատունիների գերիշխանությունը։ Աշոտ Երկաթը մեկնել էր Կոստանդնուպոլիս՝ թարմացնելու հայ-բյուզանդական դաշնակցային պայմանագիրը։ Նա սկսել էր զբաղվել խաղաղ շինարարական աշխատանքով, պետության կենտրոնացմամբ, բանակի վերակացուցմամբ։