«Սառցե» արվեստ


Ֆրանսիացի ժամանակակից նկարիչ Լորան Պեռնոն աշխարհի տարբեր ցուցահանդեսային նախագծերի մասնակից է, բազմաթիվ մրցանակների հաղթող: Նրան ճանաչում բերեել է վիդեո արվեստ (video-art): Բացի դա Պերնոյի հայեցակարգային նախագծերը (կոնցեպտուալ արվեստ) միշտ տարբերվել են խորությամբ և արտահայտման արտասովոր ձևի մեջ:

Այսպիսով, փարիզյան վարպետի աշխատանքներում հատուկ տեղ է գրավում «սառցե» ուղղությունը: Բանն այն է, որ նկարիչն այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես նրա աշխատանքները երկար ժամանակ մնացել են ձյան տակ, պատվել են սառույցով: Իհարկե, իրականում նկարիչն այս տպավորությունը ստեղծում է ժամանակակից էֆեկտների միջոցով:

Նա «սառեցնում է» ամենատարբեր իրեր՝ նկարներից ու կենցաղային առարկաներից սկսած մինչև մարդիկ: Իր «սառույց» նախագծի մասին նկարիչը ասում է. «Մեր կյանքը բաղկացած է անցյալի հոսող պահերից: Ցանկացած իրադարձություն կապված է անցյալի միաժամանակյա վերադարձի հետ, այլապես ոչինչ չէինք իմանա, թե ինչ է շրջապատում մեզ: Ես փորձել եմ բռնել ժամանակը»: