Սառը զենքի պատմությունը


Սառը զենքն առաջացել է բավականին վաղ ժամանակներում, առաջին հերթին ծառայել է որպես որսի միջոց։ 

Քարե դարում ի հայտ են եկել սառը զենքի մի շարք տեսակներ, մասնավորապես այնպիսիք, որոնք մեծացնում էին ձեռքի երկարությունն ու ուժը: 
Պղնձի հատկությունների բացահայտումը, դրա մշակումն ու բրոնզի պատրաստումը ազդարարեցին սառը զենքի պատմության նոր դարաշրջան։

Բրոնզե սուրը հայտնվել է մ.թ. ա. 2 հազ.-ին, մ. թ. ա. 1 հազ.- ի սկզբին նրա երկարությունը եղել է ոչ ավելի, քան 70 սմ։

Դասական ասպետական երկար սուրն իր վերջնական տեքը ստացավ 13-րդ դարում։ Դրա միջին երկարությունը 75-80 սմ էր, առավելագույնը՝ 90 սմ: Սուրը հարթ էր, 5 սմ այնությամբ, բռնակն ուներ 10 սմ երկարություն։

Մինչև XVI դարը սառը զենքը համարվում էր հիմնական զինատեսակ։ Հրաձգային զենքի զարգացման հետ մեկտեղ այն գրեթե կորցրեց իր նշանակությունը։

Սառը զենքի տեսակները

Մարտական սառը զենք

Սառը զենք, որը նախատեսված է մարդուն խոցելու համար։ Բաժանվում է՝

  • ռազմական - բանակների և ռազմական ստորաբաժանումների սպառազինում։
  • ոստիկանական - նախատեսված է ոստիկանության սպառազինման համար։ Ի տարբերություն ռազմական սառը զենքի, այն ավելի շարժական է։ 
  • քաղաքացիական - մարտական սառը զենք, որը նախատեսված է քաղաքացիական անձնանց զինելու համար։

Որսորդական սառը զենք

Կենդանուն կամ թռչունին խոցելու, փորոտիքը հանելու, մորթին հանելու, սնունդ պատրաստելու, քնելու տեղ պատրաստելու և նմանատիպ այլ որսի հետ կապված տարբեր գործողություններ կատարելու համար նախատեսված սառը զենքին են դասում․

  • որսորդական դանակը,
  • դաշույնը,
  • սակրը,
  • ստիլետը,
  • նետը,
  • որսատեգը,
  • մաչետեն։

Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն ստացած քաղաքացին։ Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում։

Սպորտային սառը զենք

Սպորտային սուսերամարտի կամ նետման համար նախատեսված առարկաները իրենց բնույթով զենք չեն համարվում, սակայն կրկնօրինակում են սառը զենքի որոշ տեսակներ․

  • սուսերը,
  • մարզասուսերը
  • սուրը (էսպադրոն),
  • նիզակը,
  • թուրը։