Т-60 «Աղավնի»՝ 6-րդ սերնդի ՌԴ կործանիչ


Т-60 «Աղավնի» գերձայնային ինքնաթիռի նախագծային աշխատանքները մեկնարկել են դեռևս անցյալ դարի հեռավոր 80-ական թվականներին։

Ինքնաթիռի ճշգրիտ չափերն առայժմ հայտնի չեն, բայց դրանք կլինեն հետևյալ սահմաններում՝ երկարությունը ՝ 38-40 մետր, բարձրությունը՝ 10 մետր, լայնությունը՝ 24-37 մետր, դատարկ ինքնաթիռի զանգվածը՝ 32 տոննա, թռիչքի գործնական հեռավորությունը ՝ 6000 կիլոմետր:

Т-60 «Աղավնի» ինքնաթիռը նախատեսվում է վերազինել 20000 կգ մարտական բեռով, այն է՝ Х-101 և Х-15 հրթիռներով:

Գերձայնային կործանիչ-ռմբակոծիչը նաև հագեցած կլինի երկու շարժիչներով։ Ինքնաթիռը պետք է թռիչքներ կատարի 20 կմ բարձրության վրա։

Ինքնաթիռի օդ բարձրանալու մասին առայժ վաղ է խոսել, առաջին թռիչքը սպասվում է ոչ շուտ, քան 5 տարի անց, իսկ Т-60 «Աղավնի»-ի գործարանային թողարկումը նախատեսված է մինչև տասնամյակի ավարտը: