«Թալանված երազանք». հայրենադարձ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի տեսահոլովակը


Հայրենադարձ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» գրքի հեղինակ Մարիաննա Շահպարոնյանն իր «Թալանված երազանք» բանաստեղծության հիման վրա նկարահանել է տեսահոլովակ։ Նկարահանումները տեղի են ունեցել Խոր Վիրապ վանքում, որտեղից աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռ։

Լիբանանահայ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Գարո Ավեսսյանը ոգեշնչված «Թալանված երազանք» բանաստեղծությամբ՝ մի հրաշալի երաժշտություն է գրել, որը կարող եք ունկնդրել բանաստեղծուհու նոր հոլովակում։ Մարիաննա Շահպարոնյանի գործունեությունը մեծ և դրական արձագանք է ստանում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում, մեր հայրենակիցները երկրպագում են նրան՝ աշխարհի բոլոր կետերից։

Նշենք նաև, որ բանաստեղծությունը թարգմանվել է 7 լեզուներով։

Անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն թարգմանել է հենց հեղինակը, իսկ գերմաներեն, իտալերեն, նիդերլանդերեն և հունարեն՝ այլոց օգնությամբ։

«Ստեղծագործել եմ Հայստանին և Սփյուռքին կապող կամուրջ։ Արարատ լեռը հայ ազգի սրբությունն է, խորհրդանիշը, դա մեր երազանքն է՝ թալանված երազանքը, որը շատ մոտ է մեզ և միևնույն ժամանակ շատ հեռու, մեր պետական սահմանից այն կողմ։ Բայց դա չի խանգարում մեզ սիրել ամբողջ սրտով և անդադար երազել, որ գալու է այդ օրը, երբ նա կվերադառնա տուն։ Մեր ինքնությունը պահպանելու համար լավագույն միջոցն է չմոռանալ հայոց պատմությունը՝ և՛ ամուր պահելով, և՛ փայփայելով մեր լեզուն փոխանցել այն հետագա սերունդներին»,- ասում է Մարիաննա Շահպարոնյանը։





ԳՈՎԱԶԴ