Թշնամին Ոսկեպարը գրոհում է թիկունքից


Վահրամ Հովհաննիսյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.

«Հանձնվե՞լ, թե՞ արնաքամ լինել... Այս երկընտրանքի առջև կանգնած էինք, երբ ո´չ անկախություն ունեինք, ո´չ բանակ, ո´չ դաշնակիցներ: Եթե այն ժամանակ երկրի ղեկավարությունը ընկրկեր, դա լիովին հասկանալի կլիներ, բայց չընկրկեց. կերտեց անկախություն, ստեղծեց բանակ, ձեռք բերեց դաշնակիցներ:

Այսօր ունենք անկախ պետություն ու բանակ: Ինչու՞ հանձնվենք... Որովհետև դաշնակից չունե՞նք... Բա դու ինչի՞ համար ես, այ գլխակեր «գլուխ»: Դաշնակիցներին թշնամի դարձնելուց բացի` ուրիշ բան գիտե՞ս:

Իսկ իրականում խնդիրն այնքան դաշնակից չունենալը չէ: Խնդիրն այն է, որ այսօր, ի տարբերություն 1991թ. մայիսի այն ծանր օրերի, թշնամին Ոսկեպարը գրոհում է թիկունքից»:





ԳՈՎԱԶԴ