Ճանապարհները Հայաստանում. մարտի 17


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները։
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
  • Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
  • Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (մերկասառույց), Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:
  • Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների, Սյունիքի մարզի բարձրադիր հատվածների, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
  • Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջաններում բուք է։

Լարսի մասին

  • Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
  • Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։