Ընդդեմ մերժված ռեժիմի և հանուն Հեղափոխության նպատակների


ՀԱՐՑ - Հեղափոխությունից սպասելիքները չարդարանալու դեպքում հնարավոր համարո՞ւմ եք համախմբում  քաղաքացիական հասարակության, տարբեր կուսակցությունների և քաղաքական գործիչների միջև՝ ընդդեմ մերժված ռեժիմի և հանուն Հեղափոխության նպատակների լիակատար իրագործման։

Հարցին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

ՊԱՏԱՍԽԱՆ - Ասեմ ավելին՝ յուրաքանչյուր միավոր կամ դրանց միավորում հենց այդպես էլ կհռչակի իր նպատակները։ Այսօր արդեն «հեղափոխությունը» «հեղափոխականներից» այնպիսի անձինք են պաշտպանում, որոնց ձեռքով էր նախկին ամբողջ քաղաքական համակարգը իր սև գործն անում։ Բայց այդպիսի միավորումների ես միայն մի դեպքում կողմ կլինեմ՝ երբ դա կլինի գաղափարական հենքի վրա։ Այսինքն՝ եթե միավորողները պայմանավորվեն ոչ միայն եղածը ումով փոխարինելու, այլ նաև ինչով փոխարինելու շուրջ։ Մենք արդեն մի անգամ տեսել ենք, որ այդպիսի պայմանավորվածության բացակայությունը բոլորի մոտ ինչ որ պակասի, անավարտության զգացողություն է թողնում և պատահական չէ «բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել» հաճախ հնչող հարցը։ Յուրաքանչյուրը իր պատկերացումներն ու սպասելիքներն ուներ այդ գործընթացից։ Ըստ էության վերջում պարզվելու է, որ ոչ մեկի ակնկալածը այս չէր։ Դրա համար նախօրոք է պետք պայմանավորվել։





ԳՈՎԱԶԴ