Երեքշաբթի, ապրիլի 13


Երեքշաբթի, ապրիլի 13։ Տարվա 103-րդ օրն է, 15-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 262 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (ապրիլի 8 - մայիսի 7)օրվա անունը՝ Պարխար, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Ապրիլի 13-ին արևային 29-րդ օրն է։ 

  • Խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել. Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
  • Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 29 -րդ արևային օրը. Ալբերտ Էյնշտեյն, Միշել Նոստրադամուս, Ֆենիմոր Կուպեր, Օմար Խայամ, Ֆրիդրիխ Նիցշե, Շառլ Գունո, Անրի Պուանկարե, Ռոբերտ Ֆիշեր, Իգոր Ստրավինսկի, Օռնելա Մուտի։ Հայերից՝ Հրաչ Զարդարյան, Տիգրան Շամիրխանյան, Խենթ, Գաբրիել Սունդուկյան, Զահրատ, Ժանսեմ, Նելսոն Ստեփանյան, Ռաֆայել Իշխանյան, Գուրգեն Մելքոնյան, Լևոն Զուրաբյան, Արազ Օզբիլիս։

Արևածագ՝ 6:27, արևամուտ՝ 19:37: Ճիշտ կեսօրը՝ 13։02։ Օրվա տևողությունը՝ 13:10 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Ապրիլի 13-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև: 
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։ 
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 7°3'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ Միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է ապրիլի 13-ին՝ 07:15-ից և կավարտվի ապրիլի 14-ին՝ 07:40-ին։
Լուսնի ծագումը՝ 07:15։ Լուսնի մարումը՝ 20:58։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 129.9°, բարձրությունը = 51.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 1 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 405.329 կմ, երեկ՝ 403.991 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.338 կիլոմետր։

Առաջին փուլ է։ Լուսին՝ 1 օրական 15 ժամական 29 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մայիսի 11-ին՝ 22։59։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ ապրիլի 27-ին՝ 07։31։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: