Կիրակի, ապրիլի 18


Կիրակի, ապրիլի 18։ Տարվա 108-րդ օրն է, 15-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 257 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (ապրիլի 8 - մայիսի 7)օրվա անունը՝ Մասիս, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Ապրիլի 18-ին արևային 4-րդ օրն է։ 

  • 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է:
  • Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է ։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։
  • Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։
  • Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է: Ուժի հաղորդակներ են խոցող իրերն ու ձեռնոցները: Օրվա գույներն են մուգ կարմիրն ու կաթնավարդագույնը։ Աններդաշնակ են կանաչի բոլոր երանգները։ Հաջողության քարեր են՝ ռուբին, կարմիր կորունդը, կարմիրերկաթաքարը: Թվերն են՝ 15, 39, 40, 46։
  • Արևային 4-րդ օրը ծնված նշանավոր մարդիկ. Լեոնարդո դա Վինչի, Ուիլյամ Շեքսպիր, Էրիխ Մարիա Ռեմարկ, Էդիթ Պիաֆ, Ինդիրա Գանդի, Սոֆի Լորեն, Միրեյ Մաթյե, Լենին, Սերգեյ Պրոկոֆև, Անատոլի Կարպով, Գալինա Ստարովոյտովա: Հայերից՝ Րաֆֆի, Հասմիկ, Կարպ Խաչվանքյան, Առնո Բաբաջանյան, Կարեն Դեմիրճյան։

Արևածագ՝ 6:20, արևամուտ՝ 19:42: Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 13:22 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ապրիլի 18-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
  • Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:

Լուսնային 8-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է ճանապարհորդելու առումով։ Տկարների համար դժվար օր է։
  • Երազներն իրականանում են։ Նորածիններ արտաքնապես հաճո չեն։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 6°17'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է ապրիլի 18-ին՝ 10:04-ից և կավարտվի ապրիլի 19-ին՝ 10:57-ին։
Լուսնի մարումը՝ 00։54։ Լուսնի ծագումը՝ 10:04։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 72.4°, բարձրությունը = 19.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 31 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 400.042 կմ, երեկ՝ 403.027 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.985 կիլոմետր։

Առաջին փուլ է։ Լուսին՝ 6 օրական 15 ժամական 29 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ մայիսի 11-ին՝ 22։59։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ ապրիլի 27-ին՝ 07։31։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: