Այսօր ծնվել են. 5 փետրվար


1992 - Նեյմար, բրազիլացի ֆուտբոլիստ
1985 - Կրիշտիանու Ռոնալդու, պորտուգալացի ֆուտբոլիստ
1976 - Թոնի Ջա, թաիլանդացի կինոդերասան, մարտարվեստի վարպետ, պարուսույց, կասկադյոր և կինոռեժիսոր
1969 - Բոբի Բրաուն, ամերիկացի R&B և ռեփ կատարող, երգահան, պարող և դերասան
1964 - Դաֆ ՄաքԿագան, ամերիկացի ռոք երաժիշտ, բաս կիթառահար, "Guns N' Roses " խմբի նախկին անդամ
1962 - Ջենիֆեր Ջեյսոն Լի, ամերիկացի դերասանուհի
1915 - Ռոբերտ Հոֆշտադտեր (մ. 1990), ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961)
1914 - Ուիլյամ Սյուարդ Բերոուզ (մ. 1997), ամերիկացի գրող, էսսեիստ, բիթ-սերնդի ներկայացուցիչ 
1914 - Ալան Հոջկին (մ. 1998), բրիտանացի նյարդաֆիզիոլոգ և կենսաֆիզիկոս, ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան դափնեկիր (1963)
1910 - Ֆրանցիսկո Վարալո (մ. 2010), արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, 1930 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
1880 - Գաբրիել Վուազեն (մ. 1973), ավիացիայի ֆրանսիացի ռահվիրա, ինքնաթիռների և մեքենաների դիզայներ, ձեռնարկատեր
1878 - Անդրե Գուստավ Սիտրոեն (մ. 1935), ֆրանսիացի ինժեներ և արդյունաբերող, հայտնի ավտոմոբիլային ընկերության ստեղծող
1864 - Կառլ Թեյկե (մ. 1922), գերմանացի կոմպոզիտոր, ավելի քան 100 ռազմական շքերթերի հեղինակ
1848 - Ժորիս Հյուիսմանս (մ. 1907), ֆրանսիացի գրող, Գոնկուրի ակադեմիայի առաջին նախագահ (1900 թվականից)
1840 - Խայրեմ Սթիվենս Մաքսիմ (մ. 1916), բրիտանացի դիզայներ-զինագործ և արդյունաբերող, ավտոմատ հրացանի, թնդանոթի և «Մաքսիմ» ծանր գնդացիրի ստեղծողը
1840 - Ջոն Բոյդ Դանլոպ (մ. 1921), շոտլանդացի անասնաբույժ, օդաճնշական անվադողերի գյուտարար, Dunlop Tyres ընկերության հիմնադիրներից 
1808 - Կարլ Շպիցվեգ (մ. 1885), գերմանացի նկարիչ, գծագրող և նկարազարդող, բիդերմայերի ոճի ներկայացուցիչ
1626 - Մադամ Դե Սևինյե (մ. 1696), ֆրանսիացի գրող, հայտնի «Նամակների» հեղինակ