Երկուշաբթի, հուլիսի 12


Երկուշաբթի, հուլիսի 12։ Տարվա 193-րդ օրն է, 28-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 172 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (հուլիսի 7 - օգոստոսի 5)օրվա անունը՝ Անի, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Հուլիսի 12-ին արևային 29-րդ օրն է։ 

  • Խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել. Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
  • Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 29 -րդ արևային օրը. Ալբերտ Էյնշտեյն, Միշել Նոստրադամուս, Ֆենիմոր Կուպեր, Օմար Խայամ, Ֆրիդրիխ Նիցշե, Շառլ Գունո, Անրի Պուանկարե, Ռոբերտ Ֆիշեր, Իգոր Ստրավինսկի, Օռնելա Մուտի։ Հայերից՝ Հրաչ Զարդարյան, Տիգրան Շամիրխանյան, Խենթ, Գաբրիել Սունդուկյան, Զահրատ, Ժանսեմ, Նելսոն Ստեփանյան, Ռաֆայել Իշխանյան, Գուրգեն Մելքոնյան, Լևոն Զուրաբյան, Արազ Օզբիլիս։

Արևածագ՝ 5:42, արևամուտ՝ 20:32: Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:50 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 12-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 4-րդ օրն է։

  • Օրը գործում են դիվանագիտական հակումները, հարմար պահ է ակտիվ շփումների և առևտրային գործառնությունների համար:
  • Որոշումներ կայացնելիս պետք է ձեռնպահ մնալ մակերեսային դատողություններից, քանի որ ավելանում է անհիմն ռիսկի միտումը:

Լուսնային 4-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների և կորուստների փնտրելու համար։
  • Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Նորածինները չարամիտ են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 16°44'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 12-ին՝ 07:39-ից և կավարտվի հուլիսի 13-ին՝ 08:45-ին։
Լուսնի ծագումը՝ 07:39։ Լուսնի մարումը՝ 22։31։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 103.1°, բարձրությունը = 46.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 5 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 390.112 կմ, երեկ՝ 393.469 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.357 կիլոմետր։

Լուսնի Առաջին փուլն է։ Լուսին՝ 2 օրական ժամական 43 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ օգոստոսի 8-ին՝ 17։50։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ հուլիսի 24-ին՝ 06։37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: