Երեքշաբթի, հունվարի 19
Երեքշաբթի, հունվարի 19։ Տարվա 19-րդ օրն է, 4-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 346 օր:
- Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
- Եթե այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
- Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Անահիտ, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։
Հունվարի 19-ը արևային 5-րդ օրն է։
- Հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն:
- Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում:
- Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ թռչունների հանդիպելը:
- Սննդից խորհուրդ է տրվում շիլա, հացահատիկային արտադրանք, արմաբույսեր։ Ցանկալի չէ սկսել պաս պահելը: Ուժի հաղորդակներ են' պայուսակը, զամբյուղը: Օրվա գույներն են սպիտակ-վարդագույնը, դեղինի երանգները: Անցանկալի են վառ, գրավիչ գույները։ Օրվա քարերը՝ վարդագույն ռոդոնիտ, դեղին ագատ, վարդագույն շպինել: Օրվա թվերը՝ 24, 5, 60, 29:
- Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 5-րդ արևային օրը. Էդգար Ալան Պո, Ալֆրեդ Նոբել, Բոբ Դիլան, Միխայիլ Շոլոխով, Մարկ Բերնես, Իոսիֆ Բրոդսկի։ Հայերից ՝ Ներսես Աշտարակեցի, Գուրգեն Ջանիբեկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Միշել Լեգրան:
Արևածագ՝ 8:20, արևամուտ՝ 18:04: Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 9:44 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։
Հունվարի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։
- 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Այս օրը շատախոսել չի կարելի, և ընդհանուր առմամբ պետք է ավելի քիչ խոսել: Ողջ շրջապատը շատ զգայուն է արտասանված յուրաքանչյուր բառի, նույնիսկ պատահական խոսքի նկատմամբ: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ: Ինչ բարձրաձայն ասվի որևէ մեկին կամ սեփական անձին, կատարվելու է:
- Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
- Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
- Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել:
Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։ Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
- Երազներն իրականանում են։ Նորածինները երկարակյաց չեն։
Լուսինը Խոյ համաստեղությունում է՝ 12°36'։
- Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
- Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 19-ին՝ 11:58-ից և կավարտվի հունվարի 20-ին՝ 12:21-ին։
Լուսնի ծագումը՝ 11:58։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 89.5°, բարձրությունը = 0.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 36 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 401.115 կմ, երեկ՝ 397.757 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.358 կիլոմետր։
Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 6 օրական 2 ժամական 59 րոպեական։
- Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
- Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
- Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
- Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
- Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:
Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ փետրվարի 11-ին՝ 23։06։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ հունվարի 28-ին՝ 23։16։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
