Շաբաթ, հունվարի 9


Շաբաթ, հունվարի 9։ Տարվա 9-րդ օրն է, 2-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 356 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (հունվարի 8 - փետրվարի 6), օրվա անունը՝ Ձոպաբեր, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Հունվարի 9-ը արևային 25-րդ օրն է։ 

  • 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։
  • Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։  Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։  
  • Նախաշանները կապված են արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Լավ նախանշանը բարության, գեղեցկության և ներդաշնակության զգացումն է։  Վատ է վերադառնալը, գետնից որևէ բան բարձրացնելը։ Սննդակարգ. ավելի լավ է խմել հյութեր, կաթ և մեղր, կարագ շիլա ուտել։ Պետք է խուսափել կենդանական սննդից։ 
  • Ուժի հաղորդակներն են ծածկոցը, շալը, թիկնոցը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա քարը վարդագույն մեղեսիկն (ամետիստն) է: Օրվա թվերն են՝ 27 (գլխավորը), 75, 34:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 25-րդ արևային օրը՝ Ռիչարդ Նիքսոն, Ֆրիդրիխ Շիլլեր, Ժյուլ Վերն, Օ. Հենրի, Ջորջ Բելլոուզ, Դասթին Հոֆման: Հայերից՝ Պաղտասար Դպիր, Թեոդիկ, Վախթանգ Անանյան, Լևոն Շանթ,  Ստեփան Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան։

Արևածագ՝ 8:24, արևամուտ՝ 17:53: Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 9:29 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 9-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 26-րդ օրն է։

  • Դժվար օր է: Պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Ավելի լավ է խնայել կենսունակությունը, քան դրանք անօգուտ վատնել:
  • Ազատվեք ավելորդ շփումներից և սթափ հայացքով նայեք կյանքին:

Լուսնային 26-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Բարեհաջող օր չէ։ Հիվանդությունները վտանգավոր են։ Պետք չէ ոչինչ ձեռնարկել, տկարների համար վտանգավոր է։
  • Երազները կատարվում են։ Նորածինները երջանիկ են։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 28°1'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 9-ին՝ 04:11-ից և կավարտվի հունվարի 10-ին՝ 05:25-ին։
Լուսնի ծագումը՝ 04:11։ Լուսնի մարումը՝ 14։31։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 218.6°, բարձրությունը = 22.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 19 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 367.399 կմ, երեկ՝ 368.115 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 716 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 25 օրական 15 ժամական 43 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 13-ին՝ 09։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 28-ին՝ 23։16։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: