Բոլոր տոները. 15 փետրվար


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Ինտերնացիոնալիստ մարտկների հիշատակի օրը (Memorial Day of Warriors-Internationalists) *
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day)

  • Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ սկսած 2001 թվականից։
  • Օրը հիմնվել է 2001 թվականին, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհին ընկերակցության (ICCCPO) նախաձեռնությամբ. առաջին անգամ նրանք այդ օրն անցկացրել են հունվարի 15-ին Լյուքսեմբուրգում, սակայն ավելի ուշ որոշվել է մեկ ամսով հետաձգել: 
  • Այսօր Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան 90 երկրներում։
  • Վիճակագրության համաձայն՝ ամեն տարի աշխարհում մոտ 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով։ Նրանցից կեսը մահանում է։
  • Երեխաներն ավելի շատ հիվանդանում են արյան քաղցկեղով կամ լեյկեմիայով։
  • Զարգացած երկրներում, որտեղ հիվանդանոցները զինված են ժամանակակից տեխնիկայով, 4 երեխաներից 3-ը բուժվում են, իսկ ահա զարգացող երկրներում պատկերը լրիվ հակառակն է։ Հենց զարգացող երկրներում են ապրում քաղցկեղով հիվանդ երեխաների 80 տոկոսը։

Ամուրի ապրելակերպի իրազեկման օր (Singles Awareness Day)

  • Ամուրիներն ու ամուսնալուծված տղամարդիկ ապրում են միջինը 7 տարի ավելի քիչ, քան ամուսնացած տղամարդիկ: Դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ կինը, որպես կանոն, հոգ է տանում իր սիրեցյալի առողջության մասին։ Ընտանիքում կյանքն ավելի կարգավորված է, և, անկախ նրանից, թե ինչպես են միայնակ տղամարդիկ քմծիծաղում դրա վրա, ապահովում է պաշտպանություն ավելորդ հոգեբանական սթրեսներից:  
  • «Միայնակ գայլերը», որոնք համառորեն չեն ցանկանում գնալ ամուսնությունների գրանցման գրասենյակ, փետրվարի 15-ին նշում են Միայնակ ապրելակերպի մասին իրազեկման զվարճալի օրը:
  • Այս տոնը նրանց ընտրության հաղթանակի խորհրդանիշն է՝ գոյություն առանց ընտանիքի և զուգընկերոջ հանդեպ պարտավորությունների:
  • Ամուրիների օրը նշում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Նմանատիպ տոն գոյություն ունի նաև Արևելքում՝ Չինաստանում և Հարավային Կորեայում, որտեղ հատուկ ակնածանքով են վերաբերվում ավանդական ընտանեկան արժեքներին։
  • Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ազատ հարաբերություններն ու հանդիպումները նախընտրում են կայացած մարդիկ, ովքեր միայնակ չեն բառի գլոբալ իմաստով: Պարզապես նրանք կարծում են, որ երջանիկ զգալու համար պարտադիր չէ ընտանիք ունենալ կամ ապրել քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող մեկի հետ:
  • Միայնակ ապրելակերպի իրազեկման օրը կապվ է Ջասթին Բարնսի հետ, ով իր միայնակ ընկերների համար անսովոր տոնակատարություն էր կազմակերպել փետրվարի 15-ին մի խումբ ընկերների հետ՝ 2001 թվականին: Նրա թեթև ձեռքով տոնը հայտնի դարձավ Միսիսիպիի համալսարանում ՝ Բարնսի ուսանողական վայրում: Հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհում շատ են միայնակ մարդիկ, տոնակատարության երկրպագուների թիվը տարեցտարի ավելանում էր:
  • Սիրախաղը, սիրավեպը և ռոմանտիկ հարաբերությունները կարևոր են ցանկացած տարիքի համար:
  • Սիրահարների օրվան հաջորդող տոնը կոչված է ընդգծելու, որ զուգընկեր և ամուսին ունենալը երջանկության համար ոչ մի դեպքում պարտադիր պայման չէ։ Ամուրիներն անվերջ կատակների և փիլիսոփայական մտորումների տեղիք են տալիս: Հոգեբանների կարծիքով՝ տղամարդու միայնակ ապրելակերպի ընտրությունը միշտ չէ, որ սիրո և ազատության փափագի արդյունք է։ Հաճախ դա մորից հուզականորեն ուժեղ կախվածության, հոգեկան տրավմայի և ընտանիքի համար պատասխանատվություն ստանձնելու դժկամության հետևանք է:
  • «Բժշկությունը սովորեցնում է, որ ամուրիները սովորաբար վախճանվում են խելագարված, իսկ ամուսնացածները՝ չհասցնելով խելագարվել»։
  • Շնորհավորեք ձեր ամուրի ծանոթներին իրենց օրվա բացիկով։

ԷՆԻԱԿ-ի օրը (ENIAC Day) *
Վիրաբուժական բուժքրոջ միջազգային օրը *
Պանգոլինի օրը (Pangolin Day) *
Օրալ հնարավորությունների կատարելագործման օրը
Սեքս-շոփի աշխատողի օրը
Բացարձակա երջանիկ լինելու օրը
Մեղքերի խոստովանության օրը
Գիշերով անուրջներ որոնելու օրը

Կրոնական

  • Բուդդիզմ - Նիրվանայի օրը (Parinirvana Day) *
  • Կաթոլիկություն - Ֆաուստին և Հովիտ եղբայրների հիշատակը
  • Կաթոլիկություն - Զիգֆրիդ Շվեդացու հիշատակը
  • Հայ Առաքելական եկեղեցի - Ս. Սուքիասյանց վկաների հիշատակության օրը
  • Հայ Առաքելական եկեղեցի - Ս. Ատոմյանց հիշատակության օր
  • Ուղղափառություն - Տեառնընդառաջ *
  • Ուղղափառություն - Ուղղափառ երիտասարդների համաշխարհային օրը

Ազգային

ԱՄՆ - Նախագահների օրը (Presidents ' Day) *
ԱՄՆ - Վիսկոնսինի նահանգի ազգային օրը (National Wisconsin Day) *
ԱՄՆ - Գետաձիու ազգային օր (World Hippo Day) *
ԱՄՆ - Սյուզան Բ. Էնթոնի օրը (Susan B. Anthony Day) *
ԱՄՆ - Սառնաշաքարի ազգային օրը (National Gumdrop Day) *
ԱՄՆ - Ծամոնի ազգային օրը (National Chewing Gum Day) *

Աֆղանստան - Ազատագրման օրը (Liberation Day)
Վանուատու - Ջոն Ֆրումի օրը (John Frum Day) *
Իրան - Մայրերի օրը (Mother’s Day) *

Կանադա - Ազգային դրոշի օր (National Flag of Canada Day)
Կանադա - Ժառանգության օրը (Heritage Day) *
Հին Հռոմ - Լուպերկալիաների տոնը (Feast of Lupercalia) *

  • Հին Հռոմում կազմակերպվող տոնախմբությունն ի պատիվ հովիվների և հոտերի պաշտպան Լուպերկիին է։ Ըստ ավանդության տոնը հաստատել է դեռևս Հռոմուլոսը։ Լուպերկալիաները անցկացվում էին Lupercal քարանձավում, Պալատինյան բլրի ստորոտին։ Լուպերկալիաների ընթացքում մատուցում էին զոհեր (նոխազներ և այծեր), հատուկ ծիսակարգով. զոհը մորթելու արյունոտ դանակը քրմերը հպում էին զոհասեղանի մոտ կանգնած երկու պատանիների ճակատին և հետո արյան բիծը սրբում էին կաթի մեջ թաթախված բրդով։ Դրանից հետո լուպերկ-քրմերը զոհասեղանին մորթված կենդանու մորթուց փոկեր էին կտրում և մոթրուց պատչաստած հագուստով դուրս էին նետվում Լուպերկալից և վազում Պալատինյան բլրի շուրջը, հանդիպողին հարվածում փոկերով։ Ամուսնացած կանայք սիրով էին թույլ տալիս հարվածելու իրենց, հավատալով, որ դա իրենց կբուժի չբերությունից։
  • Լուպերկների փոկերը կոչվում էին ֆեբրուա. այստեղից էլ` ֆեբրուարիոս (փետրվար) ամսվա անվանումը։ Լուպերկալիա տոնը նշվել է դարեր շարունակ։ Լուպերկի պաշտամունքը անկում է ապրել Հռոմում քաղաքացիական պատերազմների ժամանակ, բայց վերականգնվել Օգոստոսի կողմից։ 496 թվականին Հռոմի պապ Գելասիոս I-ը փոխել է Լուպերկալիաները սուրբ Վալենտինի օրվա, որպեսզի արմատախիլ անի հեթանոսական սովորույթները։

Նոր Զելանդիա - Ոչխարի ազգային օրը
Ռուսաստան - Ինտերնացիոնալիստ մարտկների հիշատակի օրը *
Ռուսաստան - Կառավարական կապի զորքերի օրը
Ռուսաստան - Երջանկության հանգույցների օրը

 

  • «Մատիդ թել փաթաթիր, որ չմոռանաս»,- խորհուրդ են տալիս մոռացկոտ ընկերներին: Իհարկե, սա պարզապես կատակ է: Կան էլեկտրոնային նոթատետրեր, բջջային հեռախոսի հիշեցումներ, և, վերջապես, գրեթե հնացած եղանակներ՝ գրառումներ թղթի կտորների վրա, որոնք ցրված են տարբեր տեղեր:
  • Ի՞նչ կլինի, եթե վերցնեք թելն ու քարկապ գցեք երջանկության համար: Իսկ քարկապ գցելուց հետո ժամանակ առ ժամանակ կնայես դրան և կմտածես՝ իսկ այսօր ի՞նչ առիթ կա ուրախանալու։ Երջանկության ինչ-որ փոքրիկ պահ, այնուհանդերձ, կունենաք։ Այդ պահը կստեղծեք, եթե երջանկության քարկապով թելը փաթեթեք մատին։
  • Երջանկության քարկապ կամ հանգույց կարելի է ստեղծել պարանով, ժապավենով, թաշկինակով և՜ ինչով ցանկանաք: Կարող է մտովի հանգույց ստեղծել: Երջանկության համար անհրաժեշտ է հնարավորինս շատ հանգույցներ ստեղծել. երջանկությունն այնպիսի բան է, որ դրանից շատ չի լինում: Բացի այդ, Հանգույց ստեղծելու օրը պետք է մտածել՝ արդյոք չարժի՞ ապագայի համար նույնպես երջանկությունը հանգույց ստեղծել: Անցեք գործի: Շտապ կարգով հանգույցներ ստեղծեք երջանկության համար: Եվ դա անպայման կկատարվի:
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին Երջանկության հանգույցների օրվա բացիկով։

Ռուսաստան - Օղակների ղողանջի օրը *
Սերբիա - Պետականության օր է (National Day)
Սինգապուր - Համընդհանուր պաշտպանության օրը (Total Defense Day) *
Ուկրաինա - Այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների մեծարման օրը

Տոների մասին ավելին՝ այստեղ։