Բոլոր տոները. 22 փետրվար


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Էնցեֆալիտի համաշխարհային օրը (World Encephalitis Day) *
Մտորումների համաշխարհային օրը (World Thinking Day) *
Խոնարհության օրը (Be Humble Day) *
Սուրեր կուլ տվողների համաշխարհային օրը (World Sword Swallowers Day) *
Միանշանակության օրը (Single Tasking Day) *
Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրը (Crime Victims Day)

  • 1990 թվականի փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակում է «Հանցագործությունների զոհերի խարտիան» (Victim's Charter: Statement of the Rights of Victims of Crime)։ Այդ ժամանակվանից սկսած ողջ ժամանակակից ու ժողովրդավարական աշխարհը փետրվարի 22-ին ոչ պաշտոնապես նշում է Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրը, որն ուղղված է ուշադրություն հրավիրել հանցագործողություններից տուժած մարդկանց խնդիրների վրա։
  • Այսօր մի շարք երկրներում գոյություն ունեն օրենքներ, որոնք ուղղված են հանցագործ գործողություններից մարդկանց աջակցությանն ու նրանց սոցիալական վերականգնմանը, բարոյական ու նյութական վնասի փոխհատուցմանը։
  • Աշխարհում հանցագործություններից տուժածներին օգնություն ցուցաբերելու մինչև 200 ծրագիր կա։ Այդ ծրագրերն օգնում են մարդկանց հաղթահարել սթրեսը, դուրս գալ ճգնաժամից, և վերջապես՝ նյութական ու բարոյական օգնություն են ցույց տալիս։

Սկաուտական շարժման հիմնադիրների օրը (B-P Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Սուրբ Մարգարիտա Կորտոնսկայայի հիշատակը
  • Ուղղափառություն - Պանկրատիա Տավրոմենացի քահանայի հիշատակության օրը *

Ազգային

ԱՄՆ - Վաշինգտոնի ծննդյան օրը (Washington’s Birthday) *
ԱՄՆ - Կալիֆորնիա նահանգի ազգային օրը (National California Day) *
ԱՄՆ - Վայրի բնության ազգային օրը (National Wildlife Day) *
ԱՄՆ - Շան հետ զբոսնելու ազգային օրը (National Walking The Dog Day) *
ԱՄՆ - «Մարգարիտա» կոկտեյլի ազգային օրը (National Margarita Day) *
ԱՄՆ - Քաղցր կարտոֆիլ պատրաստելու ազգային օրը (National Cook a Sweet Potato Day) *

ԱՄՆ - Ճարտարագետների օրը (Engineer’s Day) 
Բրազիլիա - Կառնավալային շաբաթ (Carnival Saturday)
Դոմինիկյան Հանրապետություն - Դրոշի օրը (Flag Day)
Եգիպտոս - Միասնության օրը
Եգիպտոս - Արևի Փառատոն (Abu Simbel Sun Festival) *
ԿԱՀ - Նախագահի տարեդարձը
Կատար - էմիրի գահակալության օրը
Հնդկաստան - Մայրերի օրը
Ղրղզստան - Հողաշինարարության, գեոդեզիայի և քարտեզագրության աշխատողի օրը
Ճապոնիա - Կատվի օրը (Cat Day) 

  • Կատվի օրը Ճապոնիայում հիմնադրվել է 1987-ին՝ գիտնականներից և կատուների փորձագետներից կազմված Կատուների գործադիր կոմիտեի կողմից՝ Ճապոնիայի կենդանիների սննդի ասոցիացիայի հետ համագործակցությամբ՝ որպես ուրախալի նվեր կատու պահողներին: Այդ ժամանակից ի վեր այս Կատվի օրը նշվում է ամեն տարի փետրվարի 22-ին:
  • Այս տոնի պատմությունը շատ հետաքրքիր է։ Փաստն այն է, որ ճապոներենում ՙերկու՚ թիվը կոչվում է ՙնի՚, որը կարող է արտասանվել նաև ՙնյան՚, փետրվարի 22-ը երեք ՙերկուս՚ են պարունակում, ինչը համապատասխանաբար, ճապոներենում հնչում է ՙնյան-նյան-նյան՚: Այս համադրությամբ ճապոնացիները, ավանդույթի համաձայն, մարդկային խոսքում փոխանցում են կատվի մլավոցը: Ոչ պաշտոնական տոնը շատ սիրեցին և ճապոնացիները և զբոսաշրջիկները:
  • Ենթադրվում է, որ կատուները Ճապոնական արշիպելագ են բերվել մ.թ. 6-րդ դարում՝ Չինաստանից Նառայի դարաշրջանում: Այդ ժամանակից ի վեր սիրելի գծավոր-բեղիկավորները որոշակի տեղ են գրավել ճապոնացիների կյանքում: Արժե հիշել Մանեկի-նեկոն, բազմաթիվ Նեկո-սրճարանները, Աոշիմա կատուների կղզին և նույնիսկ կատվին նվիրված դրամաները, օրինակ՝ ՙՆեկոձամուրան՚:
  • Ճապոնացիները կատուներին վերցնում էին նավարկությունների, որպեսզի նրանք բեռները պաշտպանեին մկներից, կատուները ծառայում էին նաև տաճարներում։ Իսկ Հեյանի դարաշրջանից սկսած կատուների պատկերներն սկսեցին հայտնվել գրքերում և նկարներում: Հետագայում կատուները բնակություն հաստատեցին բոլոր կղզիներում և զարգացան: Այսպիսով, հայտնվեց ճապոնական ցեղատեսակի Ճապոնական բոբթեյլը՝ կլորիկ դնչով և կարճ պոչով:
  • Թեև ճապոնացիներին հաճախ արգելվում է ընտանի կենդանիներ ունենալ, այնուամենայնիվ ամենատարածված ընտանի կենդանիներից մեկը կատուն է, ուստի նման Կատվի օրվա պես տոնի հայտնվելն ընդամենը ժամանակի հարց էր: Ճապոնացիները շատ են սիրում բառախաղերը, ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ փետրվարի 22-ը ընտրվել է որպես կատվի օր:
  • Ճապոներենում կատուների մլավոցը հնչում է ՙնյա-նյա-նյա՚ կամ ՙերկու- երկու- երկու՚, որը համահունչ է 2-րդ ամսվա 22-րդ օրվա արտասանությանը։
  • Այնուամենայնիվ, ճապոնացիները սիրում են այս տոնը, և ճապոնական կղզիների բնակիչները նշում են այս իրադարձությունն իրենց ձևով. եթե տանը կատու կա, ապա նրանք այդ օրը նրան տալիս են հատուկ սնունդ կամ խաղալիքներ կամ պարզապես ավելի շատ ժամանակ են հատկացնում ընտանի կենդանու հետ: Եթե կատու չունեն, ապա որևէ բան են պատրաստում կատվի թեմայով՝ կատվի հագուստ կրում կամ գնում կատվասրճարան: Սոցիալական ցանցերն այդ օրը ողողված են լինում կատուների լուսանկարներով։
  • Կատուների օրը, ըստ էության, ոչ պաշտոնական տոն է, բայց այն խրախուսում է մարդկանց՝ ուշադրություն դարձնել ընտանի կենդանիներին, կոչ է անում ավելին իմանալ կատուների սովորությունների ու բնավորությունների մասին և սերը փոխանցել այս գեղեցիկ կենդանիներին:
  • Տեղեկացրեք ձեր ծանոթներին Կատուների օրվա մասին բացիկով։

Ճապոնիա - Տակեսիմայի օրը *
Մեքսիկա - Սգո ազգային օր
Մոնղոլիա - Սուբաատարի օրը
Լեհաստան - Հանցագործությունների զոհերի օրը (Dzień Ofiar Przestępstw)
Ռուսաստան - Լավ տրամադրությամն օրը

  • Լավ տրամադրությունը կյանքի հաջողության և նույնիսկ առողջության կարևոր բաղադրիչն է: Ովքեր կարողանում են դրական տրամադրվածություն պահպանել, որպես կանոն, ավելի քիչ են հակված սրտանոթային հիվանդությունների և նույնիսկ մրսածության՝ նրանք ավելի ուժեղ իմունիտետ ունեն։Լավ տրամադրություն պահպանող մարդնավելի բարձր ցավի շեմը ունի և ավելի հեշտ է դիմանում տարբեր խնդիրների: Միևնույն ժամանակ, տրամադրությունն ամենևին էլ մարդուց անկախ չէ. ցանկության դեպքում մարդը կարող է կարգավորել այն: Ավելին, ավելի լավ է սկսել ՙմաքուր ֆիզիոլոգիայից՚։ Ինչպես ասում են, սերոտոնինը, օքսիտոցինը և էնդորֆինները մեր ամեն ինչն են:
  • Այսպիսով, ինտերնետով անցնելով կարելի է պարզել, որ սպորտը և ակտիվ հանգիստը օգնում են բարձրացնել մարմնի էնդորֆինների արտադրությունը (խոսակցականորեն՝ ՙերջանկության հորմոնները՚, իրականում՝ ուղեղում արտադրվող օփիոիդային բնույթի բնական նեյրոպեպտիդներ), և հաճույքի համար: Լավ է նաև լսել երաժշտություն (ավելի լավ է այն, ինչը ձեզ շատ է դուր գալիս) կամ շատ ծիծաղել: Եվ մեկ այլ միջոց՝ համով-հոտով սնունդը:
  • ՙՍիրո հորմոն՚ օքսիտոցինը բարձրանում է, իհարկե, սիրելի մարդու հետ ֆիզիկական շփման ժամանակ (ինքներդ պարզեք շփման ձևը), ինչպես նաև մերսման սեանսները: Կարելի է նաև ընտանի կենդանիներ պահել և հոգալ նրանց մասին, լավ, կամ, վատագույն դեպքում, բույսեր աճեցնել: Եվ այո, երկարատև հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց մոտ օքսիտոցինի մակարդակն ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր հաճախ փոխում են զուգընկերներին: Ի դեպ, չի կարելի մոռանել գրկել և շոյել երեխաներին. օքսիտոցինը նրանց համար օգտակար է և այդ պահին, և տարիքն առնելու հեռանկարում:
  • Եվ, վերջապես, սերոտոնինը մեր բնական հակադեպրեսանտն է, հիմնական նյարդահաղորդիչներից մեկը (նյութեր, որոնք օգնում են ուղեղի նեյրոնների միջև իմպուլսների փոխանցմանը): Նրա բարձր մակարդակի նշաններն են ինքնավստահությունը, գործելու ցանկությունն ու ուժերի հոսքը: Այսպիսով, սերոտոնինը մեծապես պատասխանատու է մեր կյանքի հաջողությունների համար: Եվ նրանցից ՙկախված են՚ մարմնի բազմաթիվ ֆիզիոլոգիական գործընթացներ, այնպես որ այն ավելին է, քան արժանի է ուշադրության:
  • Սերոտոնինի մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է նորմալացնել քնելու և արթնանալու ռեժիմը. քնի պակասի դեպքում, առավել ևս քրոնիկ, սերոտոնինի արտադրությունը արագորեն նվազում է: Երկրորդ, պարզեք՝ արդյոք շաքար շատ չե՞ք օգտագործում: Քաղցրավենիքի նկատմամբ ուժգին փափագը խոսում է ցածր սերոտոնինի մասին, բայց քաղցրավենիքն ու թխվածքաբլիթները կարճ ժամանակով փոխհատուցում են այն. դրանք փոխարինեք նաև մրգերով: Ձեր սննդակարգում ներառեք ավելի շատ տրիպտոֆանով հարուստ սնունդ (ամինաթթու, որից արտադրվում է սերոտոնինը), ինչպես նաև B խմբի վիտամիններ՝ կոշտ պանիրներ, ընդեղեն, կաթնաշոռ և ձու, չոր մրգեր և ծովակաղամբ, դդում: Եվ վերջապես, մի կռացրեք մեջքը և ժպտացեք, ավելի լավ է ՙարհեստական՚ ժպիտը, քան ընդհանրապես չժպտալը:
  • Դե, մի մոռացեք հանգստանալ և զվարճանալ, ինչպես նաև հաճելի բաներ անել մտերիմների համար:
  • Այսպիսով, շնորհավոր բոլորի Լավ տրամադրության օրը՝ այն դա ձեր ձեռքերում է:
  • Լավ տրամադրություն հաղորդեք ձեր մտերիմներին Լավ տրամադրության օրվա բացիկով։

Սենթ Լյուսիա - Անկախության օրը (Independence Day)

* Տոների մասին մանրամասն