Այսօր ծնվել են. 22 փետրվար


1988 - Խիմենա Նավարետե, մեքսիկացի մոդել, «Միսս Տիեզերք 2010» մրցույթի հաղթող
1984 - Բրանիսլավ Իվանովիչ, սերբ ֆուտբոլիստ
1975 - Դրյու Բերիմոր, ամերիկացի դերասանուհի 

  • Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 11 ամսականում։ Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմում նկարահանվելուց հետո Դրյու Բերիմորը դառնում է 80-ականների ամենահայտնի երեխա-աստղերից մեկը։ Նկարահանվել է «Չառլիի հրեշտակները», «Բոլորը ասում են՝ ես սիրում եմ քեզ», «Դոնի Դարկո», «Առաջին 50 համբույրները» ֆիլմերում։

1974 - Ջեյմս Բլանտ, անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական 

  • Ծառայել է ՆԱՏՕ-ի զորքերում, ունեցել է կապիտանի կոչում։ 2002 թվականին ծառայությունից դուրս գալու դիմում է գրել ու նվիրվել երաժշտությանը։

1969 - Խոակին Կորտես, իսպանացի դերասան, բալետի և ֆլամենկոյի պարուհի, ԵՄ-ում գնչուների դեսպան
1968 - Ջերի Ռայան, ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է մի քանի հեռուստասերիալներում իր դերերով 
1959 - Կայլ Մաքլահլեն, ամերիկացի կինոդերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր
1950 - Միու-Միու (Սիլվեթ Էրրի), ֆրանսիացի դերասանուհի
1950 - Ջենեզիս Փի Օրիջ, անգլիացի երաժիշտ, գրող և նկարիչ, արդյունաբերական ոճի հիմնադիր
1949 - Նիկի Լաուդա, ավստրիացի ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի աշխարհի եռակի չեմպիոն
1946 - Անջելո Սոտջու, իտալացի երգիչ, "Ricchi e Poveri" փոփ խմբի անդամ
1944 - Գեորգի Բագրատիոն-Մուխրանսկի (մ. 2008), ավտոարշավորդ, աքսորում գտնվող վրացական Բագրատիոնների թագավորական տան ղեկավար 
1944 - Ջոնաթան Դեմմի, ամերիկացի կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր
1925 - Էդվարդ Գորի (մ. 2000), ամերիկացի գրող և նկարազարդող «սև հումորի» ոճով 
1921 - Ջուլիետա Մազինի (մ. 1994), իտալացի թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կինը

  • Եղել է կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կինը։ Ջուլիետային անվանել են «Շրջազգեստով Չապլին»։ Ամենահայտնի դերերը խաղացել է ամուսնու ֆիլմերում՝ «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Ջուլիետան և օծանելիքները»։

1918 - Ռոբերտ Ուադլոու (մ. 1940), ամերիկացի կրկեսային կատարող, պատմության մեջ ամենաբարձրահասակ մարդը, ըստ Գինեսի ռեկորդների գրքի
1914 - Ռենատո Դուլբեկկո (մ. 2012), իտալացի ծագմամբ ամերիկացի վիրուսաբան, ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975)
1900 - Լուիս Բունուել (մ. 1983), իսպանացի և մեքսիկացի կինոռեժիսոր 
1889 - Ռոբին Ջորջ Քոլինգվուդ (մ. 1943), բրիտանացի փիլիսոփա, պատմաբան, հնագետ
1886 - Ուգո Բալ (մ. 1927), գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ, էսսեիստ, լրագրող, դադաիզմի հիմնադիրներից 
1879 - Յոհաննես Բրոնսթեդ (մ. 1947), դանիացի ֆիզիկաքիմիկոս, թթուների և հիմքերի պրոտոնային տեսության հեղինակ (առաջարկեց միաժամանակ և անկախ Թոմաս Լոուրիից)
1857 - Ռոբերտ Բադեն-Փաուել (մ. 1941), բրիտանացի ռազմական առաջնորդ, սկաուտական շարժման հիմնադիր
1857 - Հայնրիխ Հերց (մ. 1894), գերմանացի ֆիզիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից 
1840 - Օգոստոս Բեբել (մ. 1913), գերմանացի մարքսիստ, SPD-ի և II International-ի հիմնադիրներից և ղեկավարներից 
1824 - Պիեռ Ժյուլ Սեզար Ժանսեն (մ. 1907), ֆրանսիացի աստղագետ
1822 - Ադոլֆ Կուսմաուլ (մ. 1902), գերմանացի թերապևտ, ժամանակակից գաստրոսկոպիայի հիմնադիրներից 
1800 - Աննա Կեռն (Պոլտորացկայա; մ. 1879), ռուս ազնվական, պուշկինյան «մաքուր գեղեցկության հանճար»
1788 - Արթուր Շոպենհաուեր (մ. 1860), գերմանացի փիլիսոփա, իռացիոնալիզմի դպրոցի առաջին ներկայացուցիչներից 

  • Միայնության մեջ, ամեն ոք իրեն տեսնում է այնպիսին, ինչպիսին որ կա իրականում:
  • Մենք հազվադեպ ենք մտածում այն մասին՝ ինչ ունենք, սակայն միշտ անհանգստանում ենք այն մասին, ինչ չունենք:
  • Ամեն ոք ուրիշի մեջ նկատում է այն, ինչ կա իր մեջ:
  • Ինքնուրույն դատողությունը՝ շատ քչերի առավելությունն է: Մնացածին ղեկավարում են հեղինակությունը և օրինակը:
  • Հանճարի և խելագարի նմանությունը այն է, որ ի տարբերություն մնացած մարդկանց՝ երկուսն էլ ապրում են մեկ այլ աշխարհում:
  • Մարդու իրական բնավորությունը արտահայտվում է մանրուքներում, երբ նա դադարում է հետևել իրեն:
  • Առողջությունը այնքան է գերազանցում կյանքի մնացած բարիքներին, որ իրոք՝ առողջ աղքատը երջանիկ է հիվանդ թագավորից:
  • Երիտասարդության տեսանկյունից՝ կյանքը անվերջ ապագա է, ծերության տեսանկյունից՝ շատ կարճ անցյալ:
  • Ով դաժան է կենդանիների հանդեպ՝ չի կարող բարի լինել մարդկանց հանդեպ:
  • Կա ի ծնե միայն մեկ թերություն՝ դա այն համոզմունքն է, որ մենք ծնվել ենք երջանիկ լինելու համար:
  • Մարդու դեմքը ավելի շատ ու ավելի հետաքրքիր բաներ է պատմում մարդու մասին, քան շուրթերը: Շուրթերը արտահայտում են մարդու միայն մտքերը, իսկ դեմքը՝ նրա բնույթը:
  • Խելացի կլիներ ավելի հաճախ սա ասեինք ինքներս մեզ. «փոխել ես սա չեմ կարող, մնում է օգուտ քաղել դրանից»:
  • Դու ոչինչ չես կարող անել քեզ շրջապատող բթության դեմ: Բայց իզուր մի անհանգստացիր՝ չէ՞ որ ճահիճը նետած քարը օղակներ չի առաջացնում:
  • Միջակությունը մտահոգված է ինչպես սպանել, իսկ տաղանդը՝ ինչպես օգտագործել ժամանակը:
  • Ով միայնություն չի սիրում՝ նա չի սիրում ազատություն:
  • Յուրաքանչյուր երեխա ինչ-որ առումներով հանճար է, և յուրաքանչյուր հանճար ինչ-որ առումներով երեխա:
  • Մի ասա ընկերոջդ այն, ինչ չպետք է իմանա քո թշնամին:
  • Յուրաքանչյուր մարդու կարելի է լսել, բայց ոչ բոլորի հետ է կարելի զրուցել:

1732 - Ջորջ Վաշինգտոն (մ. 1799), Միացյալ նահանգների 1-ին նախագահ