Բոլոր տոները. 23 փետրվար


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Շների համար թխվածքաբլիթ պատրաստելու միջազգային օրը (International Dog Biscuit Appreciation Day)

  • Ոչ ոք հստակ չգիտի այս տոնի ծագման ժամանակը, բայց բոլորը գիտեն, որ շները սիրում են հյուրասիրություններ:
  • 19-րդ դարի կեսերին ամերիկացի Ջեյմս Սփրայթի մսից, հացահատիկից և բանջարեղենից ստեղծած թխվածքաբլիթը ժամանակի ընթացքում զարգացել, բայց շարունակում է մնալ շների սիրելի պարգևը:
  • Այս օրը նախատեսված է ձեր շանը հյուրասիրելու համար, քանի որ նա արժանի է դրան:
  • Մի շնորհավորեք ձեր ծանոթներին Շների համար թխվածքաբլիթ պատրաստելու օրվա բացիկով  այլ ենթատեքստերից խուսափելու համար, այլ պարզապես հյուրասիրություն կազմակերպեք ձեր ձիրելի շունիկի համար։

Կյոռլինգի օրը (Curling is Cool Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Պոլիկարփի հիշատակը
  • Կաթոլիկություն - Իզաբելլա Ֆրանսիացու հիշատակը
  • Կաթոլիկություն - Սիրենա  Սիրմիացու հիշատակը
  • Ուղղափառություն - Պրոխոր Վեսնովեյ *
  • Ուղղափառություն - Աստվածամոր կերպարի պաշտամունքի օրը

Ազգային

ԱՄՆ - Բանանի հացի ազգային օրը (National Banana Bread Day) *
ԱՄՆ - Կղմինդրի ազգային օրը (National Tile Day) *
ԱՄՆ - Թենիսի խաղալու օրը (Play Tennis Day) *
Բելառուս - Հայրենիքի պաշտպանի օրը *

Բրունեյ - Անկախության հռչակման օրը (Independence Day)
Գայանա - Հանրապետության օրը (Republic Day)
Ղրղզստան - Հայրենիքի պաշտպանի օրը *
Ճապոնիա - Կայսեր տարեդարձը (Emperor’s Birthday) *
Ռուսաստան - Հայրենիքի պաշտպանի օրը *

Ռուսաստան - Բարձերով ճակատամարտի օրը

  • Բարձերի մարտերը նշելու պատմությունը գալիս է ոչ հեռավոր ժամանակներից, երբ ուսանողները տարին երկու անգամ նշում էին՝ քննություններից առաջ սթրեսից ազատվելու համար:
  • 2005-ին ամերիկացի ուսանողները կազմակերպեցին բարձերի զանգվածային ճակատամարտ՝ իրենց անունը ռեկորդների գրքում գրանցելու համար: Միջոցառումը վերածվեց համաշխարհային ֆլեշմոբի, և այդ ժամանակից ի վեր փետրվարի 23-ը ամբողջ աշխարհում նշում են Բարձամարտի զվարճալի օրը:
  • Տոնի կազմակերպիչների հիմնական խնդիրը բոլոր տարիքի և ազգությունների մարդկանց ազատ և ուրախ ժամանցի ստեղծումն է։ Հանգստի այս ժամանակը նպաստում է սթրեսի վերացմանը, տրամադրության բարձրացմանը և ընդհանուր ֆիզիկական և հուզական վիճակի բարելավմանը:
  • Մասնակիցները պետք է պահպանեն մի քանի կանոններ. բարձը պետք է լինի փափուկ և թեթև, չպարունակի օտարածին առարկաներ: Արգելվում է ծեծել նրանց, ովքեր բարձ չունեն, հոգնած են կամ հրաժարվում են մասնակցել: Կարևոր է նաև հարգել նրանց, ովքեր լուսանկարում են իրադարձությունը: Տղամարդիկ, ովքեր որոշում են պայքարել կանանց հետ, պետք է դա անեն լիակատար զգուշությամբ:
  • Մասնակիցները հավաքվում են հրապարակներում, բերում իրենց մարտական գործիքները՝ բարձերը, և սկսում են թիմային զվարճալի ծեծկռտուք։ Ճակատամարտն ավարտելուց հետո գնում են զբոսայգի կամ ակումբ՝ հանգիստն ընկերական միջավայրում շարունակելու:
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին Բարձերով ճակատամարտի օրվա բացիկով։

Տաջիկստան - Հայրենիքի պաշտպանի օրը *
Տաջիկստան - Զինված ուժերի ստեղծման օրը (Рӯзи қувваҳои мусаллаҳ) 

* Տոների մասին մանրամասն