Բոլոր տոները. 26 փետրվար


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Չշտապելու միջազգային օրը

  • Փետրվարի 26-ին մի շատ յուրօրինակ տոն է նշվում՝ Չշտապելու կամ Դանդաղելու միջազգային օրը։ Այն ներկայումս արդեն միջազգային օրվա ստատուս է ձեռք բերել։Օրվա լոզունգն է․ «Մի շտապիր ու վայելիր պահը»։
  • Տոնի գաղափարն իտալացիներինն է։ Հենց այդ ակտիվ ու տաքարյուն ազգն է առաջինը 2007 թվականին նշել այս օրը։
  • Մեր արագության ու առաջընթացի դարում շատերը ամենօրյա թոհուբոհի մեջ մոռանում են առօրյա փոքրիկ, բայց հաճելի մանրուքների, սիրելի զբաղմունքների ու ընդհանրապես կյանքի որակի մասին։
  • Այս տոնի նպատակն է առանց շտապելու վայելել կյանքը ու նրա պարգևած բոլոր հաճելի վայրկյանները։ Այս օրը պետք է առավելությունը տալ այն զբաղմունքներին, որոնց համար ուրիշ օրերին ժամանակ չեք գտնում։ Կարող եք ընթերցանությամբ զբաղվել, համերգներ ու թատրոն այցելել կամ պարզապես հաճելի միջավայրում ինտելեկտուալ զրույց վարել։

Պիստակի համաշխարհային օրը (World Pistachio Day) *
Ապակեգործների միջազգային օրը *
Լևվի Ստրաուսի օրը (Levi Strauss Day) *

Կրոնական

  • Հրեական - Պուրիմ *
  • Իսլամ - Փրկիչների օրը (Saviours ' Day) *
  • Կաթոլիկություն - Մոխրե չորեքշաբթի (Ash Wednesday) *
  • Ուղղափառություն - Սուրբ Մարտինիանի հիշատակը *

Ազգային

ԱՄՆ - Հեքիաթներ պատմելու ազգային օրը (National Fairy Tale Day) *
ԱՄՆ - Վարդագույն օր (Pink Day) *

ԱՄՆ - «Հանուն Փիթերի» օրը (For Pete’s Sake Day)

  • «Հանուն Փիթերի» օրվա ծագումն ու պատմությունը դեռ անհայտ են։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն, ենթադրվում է, որ "Pete' s Sake" բառակապակցությունը ստեղծվել է անպարկեշտ արտահայտությունը փոխարինելու համար:
  • Այն ստեղծվել է «Քրիստոսի սիրույն» կամ «Աստծո սիրույն» արտահայտությունը փոխարինելու համար, քանի որ միջնադարում այս արտահայտությունը համարվում էր անկիրթ մարդկանց արտահայտություն:
  • 1900-ականների սկզբին այս էվֆեմիստական արտահայտությունը սովորաբար օգտագործվում էին, երբ զայրացած էին, նյարդայնացած, տարօրինակորեն զարմացած, հիասթափված կամ զզված:
  • Հայերիս մոտ այս Փաթերը կարելի է փոխարինել հանրահայտ Պողոսով։
  • Տեղեկացրեք պողոսներին օրվա մասին բացիկով։

ԱՄՆ - Դպրոցական ավտոբուսի վարորդի երախտագիտության օրը (School Bus Driver Appreciation Day in USA) *
ԱՄՆ - Անձնական խոհարարի օր (Personal Chef Day) *
ԱՄՆ - Նեղություն կրլու օրը (Inconvenience Yourself Day) 
Ավստրալիա - Լոնսեստոնի Գավաթը (Launceston Cup) *
Իռլանդիա - Ծխելը թողնելու ազգային օրը (National No Smoking Day) *
Կանադա - Ֆուտբոլային խուլիգանության դեմ պայքարի օրը *
Մեծ Բրիտանիա - Կարմիր հագուստի ազգային օրը (National Wear Red Day)
Չինաստան - Յուանսյաոյի լապտերների տոնը *
Պարագվայ - Հերոսների օրը (Heroes Day) *
Ռուսաստան - Մարտինյանով օր *
Ռուսաստան - Քնած ամռան որջի որոնման օրը *

Քուվեյթ - Ազատագրման օրը (Liberation Day) *

* Տոների մասին մանրամասն