Բոլոր տոները. 3 ապրիլ


Միջազգային

Երեկույթների (փարթիի) համաշխարհային օրը (World Party Day)

  • Ապրիլի 3-ին ոչ պաշտոնական մի զվարճալի տոն կա՝  նշվում է Երեկույթների Համաշխարհային օրը կամ Փարթիի համաշխարհային օրը: Հայտնի է նաև որպես P-Day:
  • «Party» բառը, որն այսօր երիտասարդության բառապաշարի անքակտելի մասին է, փոխառված է անգլերենից, որը  նշանակում է երեկույթ, ցանկացած տեսակի երիտասարդական հավաքույթ, ընդ որում՝ հանդիսավոր հավաքույթից մինչև ջահելական քեֆեր: Միջոցառման թեման, բնույթը և սցենարը կախված են կազմակերպիչներից և մասնակիցներից: Փարթիները տարածված են ամբողջ աշխարհի երիտասարդության շրջանում, քանի որ դրանք հանգստանալու և հրաշալի ժամանակ անցկացնելու միջոցառումներ են։
  • Սակայն, թեև տոնի զվարճալի բնույթին, այն ստեղծվել է լուրջ մտադրություններով: Բանն այն է, որ երեկույթ կազմակերպելու գաղափարը ծագել է ամերիկացի գրող Վաննա Բոնտայի  (Vanna Bonta, 1958-2014) «Թռիչք» գիտա-ֆանտաստիկ ​​վեպից։ Գրքի պատմությունն ավարտվում է հետհաշվարկով` մինչև 2000 թվականի ապրիլի 3-ը, երբ ողջ աշխարհում պետք է կատարվի զանգվածային տոնակատարություն՝ միավորելով մարդկությանը: Այդ վեպը լույս տեսավ 1995-ին, իսկ 1996-ի ապրիլի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվեց Փարթիի առաջին տոնը, «Երկույթը պատերազմի հակակշիռն է» նշանաբանով:

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Գալստյան կիրակի

  • Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13): Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-03-26, 2024-03-17, 2025-04-06, 2026-03-22, 2027-03-14, 2028-04-02, 2029-03-18, 2030-04-07:

Միջազգային

  • Առաքելական (Հայաստան) - Գալստյան կիրակի
  • Մանկական յոգայի միջազգային օրը (International Kids Yoga Day) *
  • Pony Express փոստային ծառայության օրը (Pony Express Day) *
  • Բջջային հեռախոսի ծննդյան օրը *
  • Սրճաղացի ծննդյան օրը *
  • Շտրիխ-կոդի ծննդյան օրը *

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Ագապիայի, Իրինայի և Խիոնիայի սրբերի հիշատակը
  • Ուղղափառություն - Ծնողական շաբաթ *
  • Ուղղափառություն - Սուրբ Հակոբի հիշատակը *
  • Սլավոնական - Կիրիլ Կատանիկ *

Ազգային

  • ԱՄՆ - Ֆիլմի երաժշտական ձևավորման ազգային օրը (National Film Score Day) *
  • ԱՄՆ - «Կյանքի համար» մարզաշապիկի ազգային օրը (National Pro-Life T Shirt Day) *
  • ԱՄՆ - Տվիդի ազգային օրը (National Tweed Day) *
  • ԱՄՆ - Անհաճո աշխատանքից խուսափելու օրը (Don t Go to Work Unless it s Fun Day) *
  • ԱՄՆ - Ոտքով աշխատանքի գնալու օրը (Walk to work Day) *
  • ԱՄՆ - Ծիածան գտնելու ազգային օրը (National Find a Rainbow Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե մուսսի ազգային օրը (National Chocolate Mousse Day) *
  • ԱՄՆ - Ձկան ձողիկների և եփած կրեմի օրը (Fish Fingers and Custard Day) *
  • Գվինեա - Երկրորդ հանրապետության օրը (Second Republic Day) *
  • Ղրղզստան - Հաշվապահների և աուդիտորների օրը (Бухгалтерлер жана аудиторлор күнү) 
  • Ռուսաստան - Ջրային ոգու օրը *
  • Ռուսաստան - Լավ նախանշաններ հորինելու օրը *

* Տոների մասին մանրամասն