Բոլոր տոները. դեկտեմբեր 27


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օրը (International Day of Epidemic Preparedness)
Գայթակղության օրը
Թղթե փաթիլներ պատրաստելու օրը
(Make Cut-Out Snowflakes Day)

  • Թղթե փաթիլներ պատրաստելու օրը նշվում է ամբողջ աշխարհում՝ ամեն տարի դեկտեմբերի 27-ին: Թղթից նախշեր կտրտելը շատ հին արվեստ է, որը հանդիպում է տարբեր ժողովուրդների մոտ: Այն ծնվել է, ըստ երևույթին, Չինաստանում, որտեղ թուղթը հայտնագործել է Ցայ Լուն՝ 105 թվականին։
  • Քանի որ նոր նյութը չափազանց թանկ էր, սկզբում դրանից կտրտելը բացառապես կայսերական արքունիքի զվարճանք էր։ Չինացի մոդելավորողները և պալատական գեղեցկուհիները զարդարում էին իրենց դեմքերն ու սանրվածքները թղթից ձևված նկարներով:
  • Ավելի ուշ՝ XIII-XVII դարերում, երբ թղթի արժեքը զգալիորեն նվազեց, և այն ավելի մատչելի դարձավ, կտրտման արվեստը լայնորեն տարածվեց հասարակ ժողովրդի շրջանում՝ վերածվելով Չինաստանի ավանդական ժողովրդական դեկորատիվ և կիրառական արվեստի տեսակներից մեկի, որը կոչվում է «ցզյանչժի»: Այս ժամանակահատվածում, երբ չինական ժողովրդական արվեստն սկսեց զարգանալ, այն ավելի լայն տարածում ստացավ, քան ավանդական ժողովրդական արվեստը:

Կենդանաբանական այգի գնալու օրը (Visit The Zoo Day)

Կրոնական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը

  • Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա եղավ ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր այլ դեպքերի: Ձկնորս էր, ում թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. 1:42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի: Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության վրա, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. 16:15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները: 
  • Ս. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև Երուսաղեմում աշակերտել Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն` եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը` հետագայում Ս. Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Ս. Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թղթերը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ և գլխատվել: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակի օրը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-27, 2023-12-26, 2024-12-26, 2025-12-27, 2026-12-28, 2027-12-27, 2028-12-26, 2029-12-27, 2030-12-26

Կաթոլիկ - Սուրբ ընտանիքի օրը

Ազգային

ԱՄՆ - Մրգային տորթի ազգային օրը
Ղրղըզստան - Անձնագրային և վիզաների ծառայության աշխատակցի օրը
Իրան - Ֆաթիմայի տառապանքի օրը (Martyrdom of Fatimah)
Ռուսաստան - Փրկարարի օրը
Ռուսաստան -  Թարս ու շիտակի օրը

  • Տոնը թույլ է տալիս որոշ ժամանակ դառնալ ցրված և անուշադիր: Դեկտեմբերի 27-ին մարդիկ իրենց թույլ են տալիս տարբեր ազատություններ՝ սկսած հագուստը թարս կրելուց մինչև առօրյա պարտականություններ, որոնք կատարվում են ճիշտ հակառակը: Թարս ու շիտակի օրը հիանալի հնարավորություն է ձախ կոշիկը աջի հետ շփոթելու, տարբեր զույգերից գուլպաներ հագնելու և փողոցով հետընթաց կամ նույնիսկ ձեռքերի վրա քայլելու:
  • Մեր նախնիները հագուստով բուժել և չեզոքացրել են կախարդական հարձակումները։ Ըստ ժողովրդական համոզմունքների, ներքնազգեստը կամ վերնաշապիկը, որը տակից դուրս է եկել, որոշակի դավադրությանից պաշտպանվելու նշան է, պաշտպանել են սեփականատիրոջը չար աչքից և վնասներից: Հագուստը  ոչ կանխամտածված Թարս ու շիտակ հագնելը նախանշում էր, որ չեզոքացվել է ինչ որ անախորժություն՝ ներառյալ ծեծը: Այս դեպքում հագուստը պետք էր հանել, մի լավ ոտնատակ տալ,  և հետո նորից հագնել կամ փոխարինել զգեստապահարանի այլ հագուստով։

Ռուսաստան - ՌԴ ՆԳՆ անձնագրային և վիզաների ծառայության օրը
Հյուսիսային Կորեա - Սահմանադրության օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։