Հինգշաբթի, օգոստոսի 26


Հինգշաբթի, օգոստոսի 26։ Տարվա 238-րդ օրն է, 34-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 129 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (օգոստոսի 11 - սեպտեմբերի 9)օրվա անունը՝ Նպատ, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Օգոստոսի 26-ին արևային 14-րդ օրն է։ 

  • 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը:
  • Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։
  • Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը: 

Արևածագ՝ 6:23, արևամուտ՝ 19:44: Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 14:21 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Օգոստոսի 26-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 18-րդ օրն է։

  • Անբարենպաստ օր է անսպասելի խնդիրների ծագման առումով, որոնց լուծումները պահանջում են առավելագույն զգուշություն և զսպվածություն:

Լուսնային 18-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է: Երազներն իրականանում են:
  • Նորածինները աշխատասեր և հարուստ են:

Լուսինը Խոյ համաստեղությունում է՝  19°31'։

  • Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
  • Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 25-ին՝ 21:32-ից և կավարտվի օգոստոսի 26-ին՝ 21:56-ին։
Լուսնի մարումը՝ 10։10։ Լուսնի ծագումը՝ 21:56։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 293.6°, բարձրությունը = -19.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 85 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 395.792 կմ, երեկ՝ 391.581 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.211 կիլոմետր։

Լուսնի Երրորդ փուլն է։ Լուսին՝ 17 օրական 18 ժամական րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին՝ 04։52։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին՝ 03։54։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: