Չորս տարի անց օպերային թատրոնի «լվացքատունը» վերաշահագործվեց-2


Պետական բյուջեի մսխում, թե թատրոնի վերից վար խառնվածության կարգավորում, կամ էլ թատրոնի աղբահանում և լվացում․․․

Օրերս aravot.am էլեկտրոնային կայքը  (https://www.aravot.am/2021/09/30/1218994) հարցազրույց էր վերցրել «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Գրիգորյանից։ Վերջինս հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր թատրոնի  նեկայացումներին հրավիրատոմսերի առկայությանը և որակել որպես պետական բյուջեի մսխում։

Վերոնշյալ որակավորմանը չէինք անդրադարնա, եթե ծանոթ չլինեինք armtimes.com էլեկտրոնային կայքի (https://armtimes.com/hy/article/160498) կողմից հրապարակված «Նոր մեծ սկանդալ օպերային թատրոնում. միլիոններ են փոշիացվել» հոդվածին, որը վերաբերվել է նաև Հրաչ Գրիգորյանի գործունեությանը՝ նախկինում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում: Համաձայն տվյալ հոդվածի, Հ․ Գրիգորյանը հմտորեն կարողացել է օգտագործել օպերային թատրոնի հնարավորությունները, «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» աջակցման հիմնադրամի գումարների յուրացմանը, որի տնօրենն է մինչ օրս վերջինիս որդին ՝ Շմավոն Գրիգորյանը։

Հույս չունենալով ներկա իրավապահ մարմինների օրինական քայլերի ձեռնարկմանը, Հրաչ Գրիգորյանի դատին ենք արժանացնում որդու՝ Շմավոն Գրիգորյանի և Կարեն Դուրգարյանի հորեղբոր որդու` Վրեժ Պարգևի Դուրգարյանի ս.թ. սեպտեմբերին թատրոնի կենտրոնական դռների և  նվագախմբի փորձասենյակի վերանորոգման բլից կրիգին։

Այսպես. Բոլորովին վերջերս մենք «Չորս տարի անց օպերային թատրոնի «լվացքատունը» վերաշահագործվեց» հոդվածում նշել էինք, որ «․․․այս վայ ղեկավարներն առաջին հերթին սկսեցին  վերանորոգման պատրվակով  վերացնել իրենց կողմից կատարած հանցագործության հետքերը: Դրանք այն տարածքներն են, որոնք ըստ աջակցման հիմնադրամի տարեկան հաշվետվության մեջ նշված էին որպես վերանորոգված` հիմնադրամի գումարներով»։ Նշենք, որ տվյալ տարածքը թատրոնի նվագախմբի փորձասենյակն է, որին մասնավորապես հայկական մամուլը 2019թ-ին  բազմիցս անդրադարձել էր։

Նշենք, որ վերոնշյալ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են  թատրոնի աշխատակիցների ուժերով և վերահսկվել Վրեժ Դուրգարյանի կողմից, որի ժամանակ վերջինս բազմիցս կոպտել և գոռգռացել էր թե բանվորների և թե հավաքարարների վրա։ Իսկ շինանյութերի ձեռքբերմամբ զբաղվել է Շմավոն Գրիգորյանը՝ օգտագործելով իր հին կապերը, որը օգտագործել էր նաև հայտնի 10 միլիոն ՀՀ դրամը յուրացնելուն։ Մասնավորապես, ըստ բանվորներից մեկի տեղեկատվության, վերջինս նվագախմբի փորձասենյակի հատակի կավրալիտը ձեռք է բերել իր վաղեմի ընկեր, Իրանի քաղաքացի Սիամակ Բոլանդիին պատկանող «Նարդինո» ՍՊԸ-ից։ Տվյալ ընկերությունը նշված վերանորոգման ժամանակ թատրոնին է մատակարարել երկու կապոց կավրալիտ, 4 մետր լայնությամբ, ընդհանուր 200 քառ.մ. տարածքի ծածկողության չափով, որի համար Շ. Գրիգորյանը մասնավոր խոսակցություններից մեկի ժամանակ նշել էր, որ պետք է կավրալիտի համար թատրոնը վճարվի շուրջ 500.000 ՀՀ դրամ։ 

Մենք որոշեցինք առաջնորդվել հայտնի ռուսական ասացվածքով՝ «Доверяй, но проверяй», այցելեցինք Տիգրան Մեծ 36 հասցեում գտնվող «Նարդինո» ՍՊԸ-ին պատկանող խանութ և ճշտեցինք տվյալ որակի ու լայնություն ունեցող կավրալիտի գինը։ Այն արժե 6.000.00 ՀՀ դրամ գծամետրը, կամ 4 քառ.մետրը։ 

Ուստի, եթե անձը տիրապետում է տարրական մաթեմատիկական գիտելիքների, ապա շատ հեշտությամբ կբացահայտի Շմավոն Գրիգորյանի և Սիամակ Բոլանդիի հանցավոր գործարքը, ինչը բացահայտում է նաև 2017 թվականի 10 միլիոն ՀՀ դրամը յուրացնելու սխեման։ Փաստորեն, միայն կավրալիտի գործարքից վերոնշյալ անձինք 500.000 ՀՀ դրամից 200.000 ՀՀ դրամը յուրացրել են։ Սա դեռ միայն կավրալիտից, իսկ ծեփամածիկից, պատի ներկերից և փայտի լաքերից յուրացրածը կարելի է հաշվարկել համապատասխան մասնագետների օգնությամբ, որոնք նյուն ձեռագիրն ունեն։ 

Այսպիսի գումարներն են, որ կարող են պատասխանել գործազուրկ Վրեժ Դուրգարյանի առեղծվածին՝ ամենօրյա առավոտյան 9-ից մինչև ուշ երեկո գտնվելով թատրոնի շենքում և աշխատավարձ չստանալով, ապրում է առնվազն ինչպես օրինական գրանցված աշխատողը։

Այսքանից հետո հետաքրքիր է Հրաչ Գրիգորյանն ինչպե՞ս կորակի իր որդու և Վրեժ Դուրգարյանի գործողությունները՝ պետական բյուջեի մսխում, թե թատրոնի վերից վար խառնվածության կարգավորում, կամ էլ թատրոնի աղբահանում և լվացում։