Երևանի լեգենդները. Կարա Բալա


Կարա Բալան (սև տղան) կամ Ստեփանը, ծնվել է 20-րդ դարասկզբին ունևոր մի ընտանիքում, որը տնօրինում էր ծաղիկների այգիների (այդ այգիների տեղում այսօր Երևանի մետրոյի Երիտասարդական կայարանն է): Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցնում է ողջ կարողությունը:

Հայտնի է, որ 1926 թվականին նա ամուսնացել է Աշխենի հետ, իսկ որդու անունը եղել է Ժորժիկ:

Ստեփանը սիրահարված էր Արուս Ասրյանին, որն այն ժամանակ գեղեցիկ ու հայտնի դերասանուհի էր: Արուսն ամեն առավոտյան աշխատանքի էր շտապում Աբովյան փողոցով: Մի օր Ստեփանը դանակահարում է նրան հետապնդող թուրք մի երիտասարդի, որից հետո հայտվում է բանտում:

Երբ բանտից դուրս է գալիս, կինն արդեն ամուսնացած է լինում, իր ունեցած փոքրիկ ժառանգությունից անգամ ոչինչ մնացած չի լինում: Կյանքի վերջին տարիներին ապրում է Հանրախանութի պահեստում: Նա ապրուստի համար ծաղիկներ էր վաճառում, բայց ավելի հաճախ սիրում էր նվիրել: Քայլելիս էլ երգում էր, ես Կարա Բալան չեմ, ես Դարդի Բալան եմ:

Տեսնողներ կան, որ նա Չարենցին բանտում ուտելիք է տարել և թաքուն, զամբյուղի մեջ դրած, բանտից հանել է Չարենցի ստեղծագործական սևագրերը: 

Մի օր պահեստում ստուգումներ են սկսվում: Տնօրենն ասում է, որ 2-3 օր պահեստ չվերադառնա: Դրսում ցուրտ օրեր էին, Ստեփանը ցրտահարվում է, տեղափոխվում հիվանդանոց, որտեղ էլ մահանում է:

Նրա մասին գրել են Համո Սահյանն ու Եղիշե Չարենցը, «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում նրան մարմնավորել է Ազատ Շերենցը, իսկ արձանը տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցում: Քանդակի հեղինակն է Լևոն Թոքմանջյանը:

Պատմեց՝ Ներսես Մկրտչյանը





ԳՈՎԱԶԴ