Եթե ուզում եք պետություն կառուցել


Եթե ուզում եք կառուցել մի պետություն, ուր կվերադառնան նրա որդիներն ու դուստրերը, եթե ուզում եք կառուցել մի պետություն, որտեղից նրանք կմեկնեն միայն արձակուրդին, եթե ցանկանում եք կառուցել մի պետություն, որը վախ չի ունենա ապագայի համար, ապա արեք ընդամենը երկու քայլ․

  1. Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին՝ դավաճանների, ընդհուպ մինչև յոթ պորտ…
  2. Երեք մասնագիտության տեր մարդկանց դարձրեք ամենաբարձր վարձատրվողն ու ամենահարգվածը. զինվորականություն, ուսուցիչներ և բժիշկներ…

Եվ ամենակարևորը `աշխատեք, աշխատեք և աշխատեք, քանի որ բացի ձեզանից ոչ ոք չի պաշտպանի ձեզ, ձեզանից բացի ոչ ոք ձեզ չի կերակրի, և ձեր պետությունը միայն ձեզ է պետք, ուրիշ ոչ ոքի:

Երբ սա դառնա ոչ պարզապես խոսք ու կարգախոս, այլ դառնա կենսաձև, այդ ժամանակ կհասնեք ձեր երազած պետությանը։

Գոլդա Մեյր, Իսրայելի 5-րդ վարչապետ