Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 17


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Քանթրի երաժշտության միջազգային օրը (International Country Music Day) *
  • Ակոսավորող տեխնոլոգիաների համաշխարհային օրը (World Trenchless Technology Day) *
  • Պացիենտների անվտանգության համաշխարհային օրը (World Patient Safety Day) *
  • Շնոբելյան մրցանակի օրը (Ig Nobel Prize) *

Ազգային

  • ԱՄՆ - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • ԱՄՆ - Վաղեմի ընկերներին որոնելու օրը (Locate an Old Friend Day) *
  • ԱՄՆ - Խնձորե գնդիկների ազգային օրը (National Apple Dumpling Day) *
  • ԱՄՆ - Պապայայի ազգային օրը (National Pawpaw Day) *
  • ԱՄՆ - «Մոնտե Քրիստո» սենդվիչի ազգային օրը (National Monte Cristo Day) *
  • ԱՄՆ - Տան պրոֆեսիոնալ մաքրուհիների ազգային օրը (National Professional House Cleaners Day) *
  • ԱՄՆ - Սեղանի լեփախաղի ազգային օրը (National Table Shuffleboard Day) *
  • Անգոլա - Ազգային հերոսների օրը
  • Ավստրալիա - Ավստրալիական քաղաքացիության օրը (Australian Citizenship Day) 
  • Բանգլադեշ - Մահալայա (Mahalaya) *
  • Իսպանիա - Մելիլյայի օրը 
  • Լեհաստան - Սիբիրցու օրը *
  • Կամբոջա - Փչում Բեն  (Pchum Ben) *
  • Հնդկաստան - Մարատվադայի ազատագրման օրը 
  • Հնդկաստան - Մահալայա (Mahalaya) *
  • Հնդկաստան - Վիշվակարմայի օրը *
  • Հոնդուրաս - Ուսուցչի օրը 
  • Նիդերլանդներ - Հոլանդական գործողության տարեդարձը *
  • Չիլի - Խուասոյի ազգային օրը *
  • Ռուսաստան - Տուր-մենեջերի օրը *
  • Ռուսաստան - Քաղաքի հետ զրույցների օրը *
  • Ռուսաստան - Ղդիկ տվողների օրը
  • Տոնգա - Արքայազնի ծննդյան օրը
  • Ուկրաինա - Փրկարարի օրը
  • Ուկրաինա -Պացիենտի անվտանգության օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դառնում են Միավորված ազգերի կազմակերպության անդամ։
1988 - Սեուլում սկսվում են XXIV Օլիմպիական խաղերը։
1959 - Կուբայից արտաքսվում է 131 հոգևորական։
1871 - Ալպերում բացվում է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը։
1789 -
Անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի արբանյակ Միմասը։
14 - Տիբերիոս Կլավդիոս Ներոնը
դառնում է Հռոմի կայսր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2010 Լևոն Տեր-Պետրոսյան հանրահավաքի ունեցած ելույթում զգաշացնում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս–թուրք–ադրբեջանական ձևաչափի ձևավորումը փաստի մասին։

  • «Այսպիսով, բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս–թուրք–ադրբեջանական ձեւաչափի ձեւավորումը փաստ է դառնում։ Դա չի նշանակում, անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որն, իմ կարծիքով շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու և Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։ Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձևաչափում, ինչն էլ նախորդ ելույթում ինձ հիմք էր տվել ներկայիս իրավիճակը համեմատելու 1920 թվականի իրավիճակի հետ։ 
  • ... Ողջ հայ ժողովրդի ուշադրությունն այս մտահոգիչ իրավիճակում պետք է կենտրոնացվի Ղարաբաղի ու Հայաստանի գլխին կախված վտանգների վրա, քանի որ, ինչպես 1920 թվականին, մենք կանգնած ենք պարտադրված լուծումների սպառնալիքի առջեւ։ Իշխանությունն ամեն գնով պահպանելու պետական պատասխանատուների մարմաջը մեր երկիրը նորից կանգնեցնում է կործանման կամ առնվազն ազգային աղետի եզրին։ Դաշնակցական գործիչներից ոմանք իրենք էլ հետին թվով խոստովանել են, որ եթե 1920թ. մայիսին իշխանությունը հանձնեին բոլշեւիկներին, ապա Հայաստանը չէր կորցնի Ղարսը, Արտահանը, Սուրմալուն ու Նախիջևանը, և այդ դեպքում գուցե բոլորովին այլ լուծում ստանար նաև Ղարաբաղի հարցը։ Դա անելու փոխարեն, սակայն, նրանք անխնա կոտորեցին մայիսյան ապստամբության առաջնորդներին և հարյուրավոր ապստամբների բանտերը նետեցին, մեղմ ասած, անխոհեմաբար հարուցելով Ռուսաստանի անհաշտ թշնամանքն ու հայրենիքի հաշվին դառնագույնս հատուցելով այդ անխոհեմության համար»։

1989 - ՀԽՍՀ գերագույն խորհուրդն ընդունում է «Ռեգիոնում իրավիճակի սրման ու Հայաստանի և ԼՂԻՄ-ի շրջափակման վերացման անհետաձգելի միջոցառումների մասին» որոշումը, որով վճռականորեն դատապարտվում էր ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի շրջափակումը։

  • Բացի այդ, Գերագույն խորհուրդը դիմում էր ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությանը՝ պահանջելով ադրբեջանական երկաթուղագծում ու մյուս ճանապարհներում ռազմական դրություն հաստատել՝ ապահովելով ՀԽՍՀ և ԼՂԻՄ ապրանքների անվտանգ տեղափոխությունը։ Շրջափակման հետևանքով առաջացած ապրանքային պակասորդը լրացնելու համար Հայաստանի գերագույն խորհուրդը ԽՍՀՄ գերագույն խորհրդին առաջարկում էր բեռների մի մասը Հայաստան ուղարկել քաղաքացիական և ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, ինչպես նաև պահանջում էին ֆինանսական փոխհատուցում գանձել Ադրբեջանից։
  • Հայերի համար վտանգավոր էր դարձել նաև ծառայությունը խորհրդային բանակում. ազգամիջյան հողի վրա բռնություններ, անգամ՝ սպանության դեպքեր էին եղել տարբեր զորամասերում։ Նույն օրը ընդունված մեկ այլ որոշումով Հայաստանի գերագույն խորհուրդը դիմում էր ԽՍՀՄ ԳԽ-ին՝ «զորամիավորումներում ծառայող հայազգի զինծառայողների կյանքի ապահովության իրական երաշխիքներ ստեղծելու պահանջով»։

1989 - Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց սահմանադրական օրենք, համաձայն որի հանրապետությունը հռչակեց իր տարածքում ինքնավար կազմավորումներ ստեղծելու և վերացնելու իրավունքը։

  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի որոշմամբ, վերացվեց Շահումյանի շրջանը։

1983 - ASALA. Պայթյուն Բեյրութում «Լիբանո-Ֆրանսեզ» բանկի գրասենյակի առջև, ինչպես նաև ֆրանսիական զորաբաժնի ռմբահարում։

  • Պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ
  • ԲՈԼՈՐ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐԸ
  • ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ​​​​​​​

ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Ռաշիդ Ուոլլաս, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1925 - Հենրիկ Մարգարյան, հայ խորհրդային կինոռեժիսոր
1920 - Արտաշես Աբրահամյան, հայ բնանկարիչ
1918 - Աշոտ Աբրահամյան, հայ լեզվաբան

1917 - Յուրի Լյուբիմով, ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր (մ. 2014)
1908 - Ռաֆայել Իսրայելյան, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ
1857 - Կոնստանտին Ցիոլկովսկի, ռուս գիտնական (մ. 1935)
1826 - Բեռնարդ Ռիման, գերմանացի մաթեմատիկոս (մ. 1866)