Հետաքրքրաշարժ օրացույց. նոյեմբերի 23


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ջրաներկերի միջազգային օրը (World Watercolor Day) *
  • Անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրը (International Day to End Impunity) *
  • Իմիջի խորհրդատուի միջազգային օրը (International Image Consultant Day)
  • Ֆիբոնաչիի օրը (Fibonacci Day) *
  • Սուրբ Կլիմենտի օրը (Սբ. Clement’s Day) *
  • Wolfenoot *

Ազգային

  • ԱՄՆ - Էսպրեսսո ազգային օրը (National Espresso Day) *
  • ԱՄՆ - Ուրացման օրը (Repudiation Day) *
  • ԱՄՆ - Քեշյու ընկույզի ազգային օրը (National Cashew Nut Day) *
  • ԱՄՆ - Լոռամիրգ ուտելու ազգային օրը (National Eat A Cranberry Day) *
  • ԱՄՆ - Դոկտոր Ով-ի օրը (Dr. Who Day) *
  • Բրազիլիա - Ճարտարագետ-էլեկտրիկի օրը
  • Լիտվա - Զինված ուժերի օրը
  • Հայաստան - Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի) *
  • Հնդկաստան - Գուրու Նանակ Ջայանտի (Guru Nanak Jayanti) *
  • Հնդկաստան - Սենգ Քութ Սնեմ (Seng Kut Snem) *
  • Հունաստան - Հերոդոտոսի օրը *
  • Ղազախստան - Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օրը
  • Ճապոնիա - Աշխատանքի երախտագիտության օրը (Kinro-Kanshya no Hi) *
  • Մեծ Բրիտանիա - Հին Կլեմի գիշերը (Old Clem’s Night) *
  • Մեքսիկա - Ռազմածովային նավատորմի օրը
  • Պորտուգալիա - Ճարտարագետի օրը
  • Ռուսաստան - Ճիշտ ոտքով վեր կենալու օրը *
  • Սլովենիա - Ռուդոլֆ Մայթերի օրը
  • Վրաստան - Սուրբ Գեորգիի օրը (Գիորգոբա) *

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Ֆրեդի Մերկուրին հաստատեց լուրերը, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ է:

  • Հաջորդ օրը նա մահացավ։

1988 - Ադրբեջանի երկու շրջաններում շարունակվող միջէթնիկական բախումների հետևանքով արտակարգ դրություն Է մտցվում:
1981 - Չինաստանում թույլատրվում է մասնավոր բիզնեսը:
1978 -
Դերասաններ Անուկ Էմեի և Ալբերտ Ֆիննիի ամուսնալուծությունը:
1974 - Վլադիվոստոկում կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջ. Ֆորդը և Լ. Ի. Բրեժնևը բանակցություններ են վարում սպառազինությունների վերահսկողության շուրջ (մինչև նոյեմբերի 25-ը):
1968 - Ֆրանսիայի նախագահ դը Գոլը հրաժարվում է Ֆրանկի արժեզրկումից:
1964 - Անգլիական կաթոլիկ եկեղեցին վերջին անգամ լատիներենն օգտագործեց պաշտոնական պատարագի ժամանակ։
1963 - Բրիտանիայում ցուցադրվել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալի առաջին շարքը:
1957 - Իտալիայում լույս տեսավ Բորիս Պաստերնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը:
1954 - ԱՄՆ-ում «Ջեներալ Մոթորս»-ը թողարկեց իր 50 միլիոներորդ ավտոմեքենան՝ ոսկեզօծ սպորտային երկտեղանոց փակ «Շեվրոլեն»:
1936 -
Թողարկվեց ամերիկյան Life հանդեսի առաջին համարը։
1924 - Տեղի ունեցավ Մոսկվայի ռադիոյի առաջին հեռարձակումը:
1923 - Յակոբ Շիկը արտոնագրում է առաջին էլեկտրական ածելին:
1922 - Ալեքսանդր Գրինը
Պետերբուրգում ավարտելց «Կարմիր առագաստներ» ֆանտաստիկ ֆեերիան՝ նվիրված իր կնոջը՝ Նինային:
1921 - ԱՄՆ-ի նախագահ Ուորեն Հարդինգը բժիշկներին արգելեց գարեջուրը հիվանդներին որպես դեղամիջոց նշանակելը և դրանով շրջանցել «չոր օրենքը»:
1920 - Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը` որպես «ձախ» կառավարություն։

  • Սիմոն Վրացյանը, ով այդ ժամանակ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարն էր, ընտրվում է ՀՀ վարչապետ։
  • Վրացյանի հավաստմամբ «անսպասելի էր առաջակը», սակայն նա այդ հակասական ժամանակներում ստանձնում է վարչապետի պաշտոնը, «քանի որ դա կուսակցության որոշումն էր և ինքը պարտավոր է ենթարկվել կարգապահությանը»։

1910 - Շվեդիայում վերջին անգամ իրականացվում է մահապատիժը։
1904 -
ԱՄՆ-ում, Սենթ Լուիսում (Միսսուրի) ավարտվեց III Օլիմպիական խաղերը:

  • ԱՄՆ-ը նվաճեց 80 ոսկե մեդալ, Գերմանիան և Կուբան՝ 5-ական, Կանադան՝ 4, Հունգարիան՝ 2:

1903 - Հայտնի իտալացի տենոր Էնրիկո Կարուզոն ԱՄՆ-ի Մետրոպոլիտեն-օպերայի (Նյու Յորք) բեմում  իր նշեց նորամուտը՝ «Ռիգոլետտո» օպերայում դուքսի դերում:
1877 - ԱՄՆ-ն Կանադային 5,5 մլն դոլար է վճարում Սուրբ Լավրենտի գետում ձկնորսության և նավարկության մշտական իրավունքի համար։
1852 - Անգլիայում ներդրվեցին առաջին փոստարկղերը:
1793 -
Փարիզի քաղաքային համայնքը փակեց բոլոր եկեղեցիները:
1492 -
Իսպանիայի Թագավոր Ֆերդինանդը հայտարարեց, որ Իսպանիայի հրեաների ունեցվածքը պատկանում է թագավորական տանը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Մայլի Սայրուս, ամերիկացի երգչուհի և դերասանուհի
1970 - Օդեդ Ֆեհր, իսրայելացի դերասան
1962 - Նիկոլաս Մադուրո, վենեսուելցի քաղաքական գործիչ
1950 - Արտավազդ Եղոյան, դերասան, հաղորդավար և թարգմանիչ
1935 - Վլադիսլավ Վոլկով (մ. 1971), խորհրդային տիեզերագնաց
1933 - Քշիշտոֆ Պենդերեցկի, լեհ խոշորագույն կոմպոզիտոր
1928 - Գրիգոր Ավագյան, ակադեմիկոս, տնտեսագետ, աշխարհագրագետ
1923 - Ռոզի Վարդ (Նուարդ Մանուէլեան), (մ. 2012) հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի

1920 - Պաուլ Ցելան, (մ. 1970) հրեա ծագումով գերմաներենագիր բանաստեղծ և թարգմանիչ
1912 - Նագուշ Հարությունյան, (մ. 1993) խորհրդահայ պետական գործիչ
1909 - Իրակլի Աբաշիձե, (մ. 1992) վրացի բանաստեղծ
1902 - Բաբկեն Գաբրիելյան, (մ. 1931) դերասան
1900 - Հայկազ Մարջանյան, կուսակցական և պետական աշխատող

1842 - Օսկար Կալլիս, (մ. 1918) էստոնացի նկարիչ
1837 - Յոհանես Դիդերիկ վան դեր Վալս, հոլանդացի ֆիզիկոս
1735 - Հովհաննես Լազարյան, (մ. 1801) ազգային-ազատագրական շարժման գործիչ