Հետաքրքրաշարժ օրացույց, նոյեմբերի 24


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Էվոլյուցիայի օրը (Evolution Day) *
  • «Կարմեներ» գինու միջազգային օրը (International Carmenere Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Դ.Բ.Քուփերի օրը (D. B. Cooper Day) *
  • ԱՄՆ - Ինքնատիպ տաղանդի տոնակատարության օրը (Celebrate Your Unique Talent Day) *
  • ԱՄՆ - Սարդինայի ազգային օր (National sardines Day) *
  • ԱՄՆ - Ընկերներ ձեռք բերելու և մարդկանց վրա ազդեցության օրը (Win Friends and Influence People Day) *
  • ԱՄՆ - Ընտանեկան դաստիարակների ազգային օրը (National Family Caregivers Day) *
  • ԱՄՆ - Շագանակագույն գանգուրների օր (Brownielocks Day) *
  • ԱՄՆ - Առանց խցանի մթարքների օգտագործման ազգային օրը - (National Use Even if Seal is Broken Day) *
  • Զաիր - Հեղաշրջման օրը
  • Թուրքիա - Ուսուցչի օրը
  • Հայաստան - Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օրը *
  • Հնդկաստան - Նահատակ գուրու Թեգա Բահադուրի օրը
  • Հնդկաստան - Լաչիտ Դիվաս (Lachit Divas) *
  • Պորտուգալիա - Գիտական մշակույթի ազգային օրը *
  • Ռուսաստան - Մորժերի օրը *
  • Ռուսաստան - Տնաական կաթ հյուրասիրելու օրը
  • Սամոա - Կանանց օրը

* Նոյեմբերի 24-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1998 - Ադրբեջանը կտրականապես մերժում է, Հայաստանը` որոշ, Ղարաբաղը` լուրջ վերապահումներով, ընդունում միջնորդների առաջարկած «ընդհանուր պետության» տարբերակը `որպես բանակցությունների հիմք:

  • Հեյդար Ալիևն ավելի ուշ պարզաբանել էր`այս տարբերակով Ադրբեջանի տարածքում լինելու էին երկու պետություններ, ընդ որում, Բաքուն որևէ իրավունք չէր ունենալու Ղարաբաղի նկատմամբ:
  • Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ թերություններով հանդերձ` «Ընդհանուր պետությունը» մեկ քայլ առաջ է և ավելի ընդունելի, քան 1997թ. փաթեթային և փուլային տարբերակները: Ղարաբաղը հայտարարել էր, թե պատրաստ է այս փաստաթուղթը դիտարկել որպես հիմք`հետագա բանակցությունների համար:
  • Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հետևող Conciliation recourses միջազգային կազմակերպությունը տարիներ առաջ հրապարակել է այդ նախագիծը։

1996 - Լեռնային Ղարաբաղում առաջին համապետական նախագահական ընտրություններ անցկացվեցին: Առաջադրված երեք թեկնածուներից ամենամեծ աջակցությունը ստացավ Ռոբերտ Քոչարյանը:

  • Նախընտրական իր ելույթներից մեկում, ըստ «Նոյան Տապան» գործակալության, Քոչարյանը հայտարարել էր` իր կառավարության ամենամեծ ձեռքբերումներից է ԵԱՀԿ֊ի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես հակամարտության հավասար կողմ և հզոր բանակի ստեղծումը:

1969 - ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը վավերացնում են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը:
1963 - Մահացու վիրավորվում է Լի Հարվի Օսվալդին, ով ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մեջ միակ կասկածյալն էր:
1961 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագիրը միջուկային զենքի կիրառումն արգելելու մասին:
1940 - Երևանում բացվում է կենդանաբանական այգին
1920 - 
Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը կազմվեց նոր կառավարություն:

  • Նույն օրը նրա ստորագրությամբ հրապարակվեց կառավարության հռչակագիրը, որում ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ»:

1937 - Լենինգրադում գնդակահարվում են արևելագետները:
1859 - Չարլզ Դարվինը հրապարակում է «Տեսակների ծագումը»։
1642 - Հոլանդացի Աբել Տասմանը Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերում է կղզի, որը կոչվում է իր անունով:
1639 - Ջերեմի Հորրոքսը առաջին անգամ դիտում է Վեներայի անցումը Արևի սկավառակի վրայով:


ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Իվի Ադամու, կիպրոսցի երգչուհի
1986 - Արսեն Բալաբեկյան, ֆուտբոլիստ
1978 - Քեթրին Հեյգլ, ամերիկացի դերասանուհի
1973 - Համլետ Մխիթարյան, ֆուտբոլիստ
1960 - Արմեն Գրիգորյան, խորհրդային և ռուսական ռոք երգիչ
1954 - Էմիր Կուստուրիցա, սերբ կինոռեժիսոր, երաժիշտ և դերասան
1952 - Ուլրիխ Զայդլ, ավստրիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1939 - Իրմա Վարդանյան, ֆիզիկաքիմիկոս
1901 - Իլյա Աբուլաձե, (մ. 1968) վրացի բանասեր
1897 - Գևորգ Գրիգորյան (Ջիոտտո) (մ. 1976), նկարիչ
1897 - Ավետ Ավետիսյան, (մ. 1971) հայ խորհրդային դերասան
1895 - Հրաչյա Ներսիսյան, հայ նշանավոր դերասան
1888 - Դեյլ Քարնեգի, (մ. 1955) ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող
1886 - Արտաշես Կարինյան, (մ. 1982) գրականագետ, պատմաբան
1864 - Անրի դը Տուլուզ-Լոտրեկ, ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ (մ. 1901)
1862 - Ֆրենսիս Սթիվենսոն, անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ
1861 - Աբրահամ Զամինյան, (մ. 1937), գրականագետ
1797 - Յան Մինասովիչ, (մ. 1854) լեհ նկարիչ և արվեստաբան
1729 - Ալեքսանդր Սուվորով, զորավար և ռազմական տեսաբան
1713 - Լորենս Սթեռն, անգլիացի գրող, արձակագիր (մ. 1768)
1632 - Բենեդիկտ Սպինոզա, նիդերլանդացի փիլիսոփա