Հետաքրքրաշարժ օրացույց. նոյեմբերի 2


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Համաշխարհային նարնջագույն օրը (World Orange Day) *
  • Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրը (International DaytoEndImpunity for Crimes against Journalists) *
  • Շրջանակների որոնման օրը (Look for Circles Day) *
  • Լատինական Ամերիկա - Ննջեցյալների օրը (Day of the Dead) *

Ազգային

  • ԱՄՆ - Զորավոր անվնասության օրը (Dynamic Harmlessness Day) *
  • ԱՄՆ - Աշխատանքի տեղավորվելու օրը (Job Action Day) *
  • ԱՄՆ - Սեփական տապանագիր նախատեսելու օրը (Plan Your Epitaph Day) *
  • ԱՄՆ - Կարիչ լիցքավորելու օրը (Fill Our Staplers Day) *
  • ԱՄՆ - Հսկայական թխվածքի օրը (Cookie Monster Day) *
  • ԱՄՆ - Լցոնված ձվի ազգային օրը (National Deviled Egg Day) *
  • ԱՄՆ - Հեռարձակվող տրաֆիկի մասնագետների օրը (Broadcast Traffic Professional Day) *
  • ԱՄՆ - Հեռազգայական ունակությունների պրակտիկայի օրը (Practice Being Psychic Day) *
  • ԱՄՆ - Օհայո ազգային օրը (National Ohio Day)
  • ԱՄՆ - Հարավային Դակոտայի պետականության օրը (Statehood Day)
  • ԱՄՆ - Հյուսիսային Դակոտայի պետականության օրը (Statehood Day)
  • Ավստրալիա - Հանգստյան օր (Recreation Day) *
  • Բելառուս - Նախնիների հիշատակի օրը (Ձյադա)
  • Գվատեմալա - Ննջեցյալների օրը
  • Իտալիա - Սուրբ Յուստուսի տոնը (Feast of St. Giusto)
  • Հայաստան - Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օրը *
  • Հոնդուրաս - Ննջեցյալների օրը
  • Ղրղզստան - Մշակույթի աշխատողի օրը
  • Մավրիկիոս - Վարձու աշխատողների ժամանման օրը *
  • Մեքսիկա - Ննջեցյալների օրը (Dead Day) *
  • Նոր Զելանդիա - Մալբորոյի տարեդարձի օրը (Marlborough Anniversary Day) *
  • Ռուսաստան - Ռուսական կայսրության հռչակման օրը *
  • Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգի միջազգային ճանաչման օրը *
  • Ռուսաստան - Վարսակի թխվածքով թռչուններին կերակրելու օրը *
  • Սալվադոր - Ննջեցյալների օրը
  • Ֆիլիպիններ - Լրացուցիչ հատուկ ոչ աշխատանքային օր (Additional Special Non-Working Day)

* Նոյեմբերի 2-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ՝ նախագահ Ջորջ Վ. Բուշն ընդդեմ սենատոր Ջոն Քերիի:
1993 - 
ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խումբը հանդիպում է Վիեննայում, բանակցություններին ներկա էր նաև ղարաբաղյան պատվիրակությունը` Ա.Ղուկասյանի գլխավորությամբ։

  • Հանդիպումից առաջ` հոկտեմբերի 29֊ին, Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը Ֆրանսպրեսին ասել էր, թե Ստեփանակերտը պատրաստ է հանձնել վերջերս գրավված տարածքների մի մասը`Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դիմաց:

1993 - Անգլիկան եկեղեցու կանանց հոգևոր սան շնորհելու որոշումը հաստատվեց բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի կողմից:
1988 - Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը եռօրյա պաշտոնական այց սկսեց Լեհաստան, որի ընթացքում նա բանակցություններ վարեց Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի հետ և Գդանսկի նավաշինական գործարանում հանդիպեց Լեխ Վալենսայի հետ:
1988  - «Ճիճու» վիրուսը, որը թողարկել էր ուսանող Ռոբերտ Մորիսի կողմից, առաջին անգամ հայտնաբերվեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: 

  • Վիրուսը խոցել էր ARPANET համակարգչային ցանցը՝ շարքից հանելով ցանցի հանգույցները։
  • Ուսանողը դատի է տրվել, տուգանվել և 1989 թվականի հուլիսի 26-ին պայմանականորեն դատապարտվել։

1986 - Ամերիկացի պատանդ Դևիդ Յակոբսենն ազատ արձակվեց Բեյրութում (Լիբանան) բրիտանացի դեսպանորդ թերի Ուեյթի միջամտությունից հետո:
1983 - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտակարգ լիագումար նիստում ընդունեց բանաձև, որում դատապարտեց Գրենադայի դեմ ԱՄՆ զինված ներխուժումը և այդ երկրից օտարերկրյա զորքերի անհապաղ դուրսբերման պահանջը:
1982 - ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում զգալի հաջողության հասան դեմոկրատները:

  • Հանրապետականները պահպանեցին առաջատարի դիրքը Սենատում։

1978 - Սկսեց լույս տեսնել «Դեյլի Սթար»-ը՝ բրիտանական նոր բուլվարային թերթը:
1978 -
Հարավային Աֆրիկայում դատավոր Մոստերտը, անտեսելով վարչապետ Բոտայի գաղտնիության պահպանման պահանջը, տեղեկատվություն հայտնեց նախկին նախարարության գործի հետաքննության արդյունքների մասին:
1976 - ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց դեմոկրատ Ջիմի Քարթերը:
1965 -
ԽՍՀՄ-ում արձակվեց «Պրոտոն-2» տիեզերական կայանը:
1960 - Մեծ Բրիտանիայում «Լեդի Չաթերլեյ» աղմկահարույց գործում ատենակալների դատարանը որոշեց, որ Դեյվիդ Լորենսի «Լեդի Չաթերլեյի սիրեկանը» վեպը անպարկեշտ չէ:
1956 - Հունգարիայի
կառավարությունը հայտարարեց, որ երկիրը դուրս է գալիս Վարշավայի պայմանագրից (կնքվել է 1955-ում) և դիմեց ՄԱԿ-ին և արևմտյան տերություններին՝ խորհրդային զորքերի ներխուժման դեմ օգնության համար:
1955  -  «Բիլբորդ» ամսագիրը հրապարակեց 100 լավագույն երգերի առաջին ցուցակը՝ Billboard Hot 100-ը։
1948 - ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց դեմոկրատ Հարի Թրումենը:
1948 -
ԱՄՆ-ում Մարգարետ Չեյզ Սմիթը դարձավ Սենատի առաջին ընտրված կինը:
1942  -  Ամերիկացի զինծառայողների համար «Սթարզ ընդ սթրայփս» օրաթերթը սկսեց տպագրվել Եվրոպայում՝ Լոնդոնի «Թայմս» թերթի տպարանում։
1937 - Մոսկվայի Կրեմլի հինգ աշտարակներում առաջին անգամ վառվեցին ռուբինե աստղերը:
1920 -
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Հանրապետական Ուորեն Գ. Հարդինգը:
1914 -
Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային։
1903 - Լույս տեսավ անգլիական The Daily Mirror թերթի առաջին համարը։
1849 - Սևաստոպոլում բացվել է ծովային գրադարանի շենքը, որի օդափոխության հորանը՝ «Քամիների աշտարակը», պահպանվել է մինչև մեր օրերը:
1721  -  Պետրոս I-ն ընդունեց Հայրենիքի Հոր, Համառուսաստանյան կայսեր, Պետրոս Մեծ տիտղոսը և Ռուսաստանը դարձավ կայսրություն:


ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Ելիցա Թոդորովա, բուլղարացի երգչուհի
1974 - Սոֆյա Պոլգար, հունգարացի շախմատիստուհի
1972 - Սարգիս Հովսեփյան, ֆուտբոլիստ և մարզիչ
1915 - Քեյ Արմեն (Արմենուհի Մանուկյան), հայազգի ամերիկացի երգչուհի (մ. 2011)
1906 - Լուկինո Վիսկոնտի, իտալացի ռեժիսոր և դրամատուրգ (մ. 1976)
1870 - Մուշեղ Բագրատունի, երգիծաբան
1865 - Ուորեն Հարդինգ, ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ, ԱՄՆ 29-րդ նախագահը (մ. 1923)
1829 - Միքայել Նալբանդյան, (մ. 1866) գրող և փիլիսոփա
1755 - Մարի Անտուանետ, Ֆրանսիայի թագուհի (մ. 1793)
1699 - Ժան Բատիստ Շարդեն, ֆրանսիացի նկարիչ (մ. 1779)